Աշոտ Պետրոսյան (մաթեմատիկոս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Վեզիրի Պետրոսյան (հունիսի 2, 1930, Վարդենիս, Հայաստան - փետրվարի 23, 1998, Դիլիջան, Տավուշի մարզ, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Թեկնածուական դիսերտացիան հաշվողական մաթեմատիկայի ուղղությամբ պաշտպանել է 1964 թ.-ին (գիտ. ղեկավար - Յուլի Շրեյդեր)։ Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի հետ միասին եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի հիմնադիրներից մեկը։ Մասնակցել է Հայաստանում տարբեր սերունդների ԷՀՄ-ների (այդ թվում ՝ Նաիրի և ЕС ЭВМ) մշակմանն ու արտադրության կազմակերպմանը։
Աշոտ Պետրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1930 հունիսի 2 |
Ծննդավայր | Վարդենիս, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 23, 1998 | (տարիքը 67)
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի Պետական Համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ.-ին Վարդենիսում, ՀԽՍՀ[4]։ Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ.-ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզ.-մաթ. ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թ.-ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան (հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ)։
1957 թ.-ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել է նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ (ԵրԱԿՀԳՀԻ), սկզբում իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա. Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխտնօրեն (1963-1965) և տնօրեն (1965-1970) Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում[5], որն այժմ հայտնի է իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ[6] (ԻԱՊԻ)։
Իր գիտական գործունեության հետ միասին, Ա. Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում (1965-1978, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ) և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (1978-1986)։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ։ Եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։
Ընտրված հրապարակումներԽմբագրել
- Համակարգչային պրոյեկտավորման ավտոմատացման մաթեմատիկական խնդիրներ (Математические вопросы автоматизации проектирования ЭВМ (ռուս.))։ Издат. АН АрмССР։ 1977
- Petrosian A.V., Pasztorne V.K. (1982)։ Problems of a problem-oriented expansion of Boolean functions։ Alkalmazott Mat. Lapok։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-18-ին։ Վերցված է 2013-10-26
- Петросян А.В., Варданян В.А. (1983)։ О сложности реализации булевых функций с данным вектором активностей։ Acta Cybernetica Mat. Lapok։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2013-10-26
- On the problem of automated generation of test schemes of electronic computing machines։ Kibernetika։ 1976
- Մաթեմատիկական Կիբեռնետիկա, գրքում`«Գիտությունը Հայաստանում 60 տարում»։ Ազգային Ակադեմիայի Հրատ.։ 1985
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ http://www.researchgate.net/profile/Valerie_De_Lapparent2/citations
- ↑ http://www.researchgate.net/profile/Armen_Kocharyan
- ↑ http://www.researchgate.net/institution/National_Academy_of_Sciences_of_Armenia/members/2
- ↑ ««Ով ով է. Հայեր», Կենսագրական հանրագիտարան 2007, Հատ. 2, է. 332»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-08-ին։ Վերցված է 2013-10-26
- ↑ Academic Archive of Andrey Ershov (Андрей Ершов (ռուս.))
- ↑ ԻԱՊԻ