Աշոտ Ռուդոլֆի Չախոյան (օգոստոսի 10, 1972(1972-08-10) - հունվարի 31, 1994(1994-01-31)), իրավագետ, գործարար, Արցախյան ազատամարտի մասնակից։

Աշոտ Ռուդոլֆի Չախոյան
Դիմանկար
Արցախյան ազատամարտի հերոս
Ծնվել է1972 օգոստոսի 10
ԾննդավայրԵրևան, ՀՍՍՀ
Մահացել էհունվարի 31, 1994(1994-01-31) (տարիքը 21)
Մահվան վայրՔարվաճառ, ԼՂՀ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԻրավագետ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ Արիության մեդալ
Արտաքին տեսաֆայլեր
Ճանաչենք մեր հերոսներին. ԱՇՈՏ ՉԱԽՈՅԱՆ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ռուդոլֆի Չախոյանը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 10-ին։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1991 թվականին ընդունվել է «Գալիք» համալսարանի իրավագիտության և մենեջմենթի բաժինը[1]։

Արցախյան պատերազմ խմբագրել

Մասնակցել է Խնձորեսկի, Կոռնիձորի պաշտպանական, Մարտակերտի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994 թվականի հունվարի 31-ին Քարվաճառի բարձունքներից մեկում Աշոտը զոհվեց՝ փրկելով ընկերների կյանքը։ Զորամասում ստեղծվել է նրա անունով «Փառքի անկյուն», նրա անունը գրվել է «Հավերժ ապրողների» անվանացանկում։ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում տեղադրվել է Աշոտ Չախոյանի կիսանդրին[2]։ Կիսանդրին սկսել է ստեղծել Ազատ Հարությունյանը, իսկ ավարտին է հասցրել Վիլյամ Պետրոսյանը[3]։

Պարգևներ խմբագրել

ՀՀ նախագահի 1997 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով սերժանտ Աշոտ Չախոյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ապրելու մեր ձևը։
  2. «Բացվել է հետախույզ Աշոտ Չախոյանի կիսանդրին». www.1lurer.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  3. «aravot.am».