Աշոտ Ամիրբեկյան

հայ օդաչու

Աշոտ Հրաչիկի Ամիրբեկյան (հոկտեմբերի 5, 1962(1962-10-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2001(2001-05-17), Երևան, Հայաստան, զոհվել է ինքնաթիռի վթարից՝ Իրանի տարածքում), առաջին կարգի օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1982) և Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը (19871982-1996 թվականներին աշխատել է «Էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։ 1988-1992 թվականներին Ան-2 և ՅԱԿ-40 ինքնաթիռների անձնակազմերում (հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։

Աշոտ Ամիրբեկյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էհոկտեմբերի 5, 1962(1962-10-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 17, 2001(2001-05-17) (38 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունօդաչու

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 48 ժամ։ Թաղված է Եռաբլուրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։