Աշոտ Կարապետյան (ոստիկան)

Աշոտ Մաքսիմի Կարապետյան (հուլիսի 20, 1970(1970-07-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 28, 2019(2019-11-28), Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան), ՀՀ իրավապահ մարմինների գործիչ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր (2015)։

Աշոտ Մաքսիմի Կարապետյան
Աշոտ Կարապետյան (ոստիկան).jpg
իրավապահ մարմինների գործիչ
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ
 15 ապրիլի 2013-ից
Նախորդող Ներսես Նազարյան
Հաջորդող ՞
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ ոստիկան
Ազգություն հայ
Ծննդյան օր 20 հուլիսի 1970
Ծննդավայր Երևան
Վախճանի օր նոյեմբերի 28, 2019(2019-11-28) (49 տարեկանում)
Վախճանի վայր Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան
 
Պարգևներ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ

ԿրթությունԽմբագրել

Ծառայությունը ոստիկանությունումԽմբագրել

  • 1993-1995 թթ. - Երևանի Խորհրդային շրջանի ներքին գործերի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ապա՝ ավագ օպերլիազոր։
  • 1995 թ. - Երևանի Մաշտոցի ներքին գործերի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր։
  • 1995-1996 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, ապա՝ կարևոր գործերով ավագ օպերլիազոր։
  • 1996-1997 թթ. - ՀՀ Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետ։
  • 1997-1998 թթ. - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Խորհրդային ներքին գործերի բաժնի Քանաքեռի քաղաքային միլիցիայի բաժանմունքի պետի տեղակալ։
  • 1999 թ. - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Խորհրդային ներքին գործերի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ հետախուզության գծով։
  • 1999-2001 թթ. - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Խորհրդային ներքին գործերի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
  • 2001-2004 թթ. - Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Խորհրդային ներքին գործերի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
  • 2004-2007 թթ. - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ։
  • 2007-2009 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդայինի բաժնի պետ։
  • 2009-2011 թթ. - ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ։
  • 2011-2013 թթ. - ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ։
  • 2013 թ.ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

ՄեղադրանքներԽմբագրել

Ընդդիմադիր գործիչ, Բրյուսելում քաղաքական ապաստան գտած Գրիշա Վիրաբյանը պնդում է, որ 2004 թ. ապրիլին Աշոտ Կարապետյանը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության շենքում իրեն ծեծի է ենթարկել, ինչի վետևանքով Վիրաբյանը վիրահատվել է։ Աշոտ Կարապետյանը հերքում է այդ մեղադրանքները։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Մահացել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող՝ իր գարեջրի գործարանում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով[3][4]։

Նախորդող
Հովհաննես Թամամյան
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր պետ
Աշոտ Կարապետյան

2011- 15 ապրիլի 2013 թ.
Հաջորդող
Արամ Զաքարյան
Նախորդող
Ներսես Նազարյան
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ
Աշոտ Կարապետյան

15 ապրիլի 2013 թ. -
Հաջորդող
՞

ԾանոթագրություններԽմբագրել