Աշոտ Երկաթի ձիարձան (Իջևան)

ձիարձան Իջևանում

Աշոտ Երկաթի ձիարձան, Աշոտ Բ Երկաթ հայոց թագավորին (914-929) նվիրված ձիարձան Հայաստանի Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Աշոտ Երկաթի ձիարձան (Իջևան)
Տեսակքանդակ
Ստեղծում2017
Բարձրություն9 մետր
Երկիր Հայաստան
ԲնակավայրԻջևան
Ներկա վիճակկանգուն
 Ashot Yerkat statue, Ijevan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձին Իջևանում իրականացված միջոցառումների շրջանակում[1]։ Գտնվում է Իջևանի մարզպետարանի դիմաց՝ Սահմանադրության հրապարակում։

Նկարագրություն խմբագրել

Աշոտ Երկաթի ձիարձանի բարձրությունը 6 մետր է, պատվանդանի հետ միասին՝ 9 մետր։ Աշոտ Երկաթը ձիու վրա է, ձիու աջ ոտքը բարձրացված է, արքայի գլխին թագն է, աջ ձեռքին՝ խաչը։ Արձանը նայում է դեպի Մ 3 մայրուղի, ինչի շնորհիվ այն տեսանելի է միջպետական ճանապարհով երթևեկողների համար[2]։

Հեղինակներ խմբագրել

  • Քանդակագործ (ներ)՝ Արմեն Դավթյան, օգնական՝ Գոռ Դավթյան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել