Աշոտ Եսայան

ամերիկացի քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Կոլյայի Եսայան (հունվարի 7, 1951(1951-01-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար (1990-1995)։

Աշոտ Եսայան
 
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 7, 1951(1951-01-07) (73 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կրթություն

խմբագրել
  • 1958-1968 թթ. սովորել և ավարտել է Լենինականի Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։
  • 1968-1974 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
  • 1980-1982 թթ. - Մոսկվայի Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտի ասպիրանտուրայի աշխատանքի և սոցիալական ապահովության ամբիոնի հայցորդ։
  • 1982 թ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեի արտադրության կառավարման և աշխատանքի կազմակերպման համամիութենական գիտահետազոտական կենտրոնի միութենական հանրապետությունների սոցիալական ապահովության մինիստրությունների ղեկավար աշխատողների բարձրագույն կուրսերը։
  • 1999 թ. մասնակցել է Բուդապեշտում կայացած «Կազմակերպված հանցագործություն և կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթացին՝ ստանալով հավաստագիր։
  • 2001 թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Համաշխարհային Բանկի ինստիտուտի դասընթացին՝ «Աղքատության կրճատման ռազմավարություն»՝ ստանալով հավաստագիր։
  • 2003 թ. մասնակցել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ Աշխատանքի հարցերի դեպարտամենտի «Միջազգային այցելու» ծրագրին՝ ստանալով հավաստագիր։
  • 2008 թ. մասնակցել է «Դատախազական դպրոց» ՊՈԱԿ դասընթացին՝ ստանալով վկայագիր։

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1974-1987 թթ. - աշխատել է ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունում որպես տեսուչ, ավագ տեսուչ, առաջատար տեսուչ, գլխավոր մասնագետ։
  • 1987-1990 թթ. - ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության ներման բաժնի ավագ ռեֆերենտ, ապա՝ իրավաբանական բաժնի ավագ հրահանգիչ։
  • 1990-1995 թթ. - Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար։
  • 1996-1997 թթ. - Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի տեղակալ։
  • 1998-1999 թթ. - Հայաստանի գլխավոր դատախազի ավագ օգնական, քարտուղարության պետ։
  • 2000-2004 թթ. - Հայաստանի կառավարության մարդասիրական օգնությունների բաշխման հանձնաժողովի անդամ։
  • 2000-2005 թթ. - Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։
  • 2000-2005 թթ. - Հայաստանի Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման մարմինների հարցերով հանձնաժողովի անդամ։
  • 2000-2003 թթ. - Հայաստանի Նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ։
  • 2005 թ. օգոստոսի 10-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից[1]։
  • 2005 թ. - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մարդկային զարգացման ծրագրի ազգային փորձագետ։
  • 2005-2006 թթ. - Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական։
  • 2006-2007 թթ. - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ (UNFP) և մարդկային զարգացման ծրագրի (UNDP) ազգային փորձագետ։
  • 2007-2013 թթ. - Հայաստանի դատախազության աշխատակազմի ղեկավար։
  • 2013-2014 թթ. - Հայաստանի դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
  • 2014 թվականից - Հայաստանի գլխավոր դատախազի օգնական։

Գիտամանկավարժական գործունեությունը

խմբագրել

Հասարակական գործունեությունը

խմբագրել
  • 1997 թվականից - «Հրապարակ» հասարակական, բարեգործական կազմակերպության նախագահ։
  • 1997 թվականից - «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
  • 1998 թվականից - «Հայաստանի մանկատներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համանախագահ։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի արդարադատության երկրորդ դասի խորհրդական։

Ազատ տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ Ամուսնացած է։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Նարինե Բալայանը որպես ՀԽՍՀ սոցիալական ապահովության մինիստր
Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար
Աշոտ Եսայան

1991 - 1995 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Ռաֆայել Բագոյանը որպես ՀՀ Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ա․ ԵՍԱՅԱՆԻ ՄԱՍԻՆ».

Աղբյուրներ

խմբագրել