Աշոտ Օլեգի Բախշիյան (ծնվել է 29 հունվար, 1979 թվական, քաղաք Ստեփանակերտ) ԱՀ գյուղատնտեսության նախարար[1]։

Աշոտ Բախշիյան
ԱՀ գյուղատնտեսության նախարար
 29.05.2020
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարան, Արցախի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ մագիստրոս
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր հունվարի 29, 1979(1979-01-29) (45 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ
Զավակներ 2 որդի
 
Կայք՝ minagro.nkr.am

Կենսագրություն խմբագրել

  • 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։
  • 2001 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանի կողմից երկու անգամ պարգևատրվել է «Արժանիքների համար» մեդալով։
  • 2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
  • 1996-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում։

Կարիերա խմբագրել

  • 2001 թվականին աշխատանքի է ընդունվել ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում որպես առաջատար խորհրդական։
  • 2004 թվականին նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետի պաշտոնում, աշխատելով մինչև 2008 թվականի հունվարի 15-ը։
  • 2008 թվականի հունվարի 15-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
  • 2011 թվականի հուլիսի 25-ին նշանակվել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։
  • 2013 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնում՝ աշխատելով մինչև 2018 թվականի հունիսի 6-ը։
  • 2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն». minagro.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին.