Աշնանային պատմություն (ռուս.՝ Осенняя история), ռեժիսոր Ինեսա Սելեզնյովայի 1979 թվականին նկարահանված խորհրդային երկսերիանոց հեռուստաֆիլմ, դրամա` ըստ Մարիա Պրիլեժաևայի «Աշուն» պատմվածքի։

Աշնանային պատմություն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻնեսա Սելեզնյովա
Սցենարի հեղինակՎադիմ Տրունին
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն148 րոպե

Սյուժե խմբագրել

Մարզային թերթի սկսնակ լրագրող Արտյոմ Նովոսելցևը խմբագրության հանձնարարությամբ մեկնում է իր հարազատ քաղաքը։ Գործուղման պատճառը թերթի խմբագրություն ուղղարկված նամակն է, որը տեղեկացնում է, որ տեղի դպրոցի գրականության ուսուցչուհի Օլգա Դենիսովնան, փորձառու մանկավարժ և քաղաքում հարգված մարդ լինելով, այնուամենայնիվ, որոշում է թոշակի անցնել։ Ինչպես հաստատում է նամակի հեղինակը, ուսուցչուհին այդ որոշումը հարկադրված է կայացրել։ Արտյոմը պետք է տեղում պարզի բոլոր հանգամանքները և հասկանա տարօրինակ իրավիճակի հանգամանքները։

Գրական հիմք խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է գրող, իսկ մինչ այդ 25–ամյա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհու՝ Մարիա Պրիլեժաևայի պատմության հիման վրա. դպրոցի մասին նրա ստեղծագործություններում քննադատները տեսել են որոշ ինքնակենսագրական գծեր[1]։

«Աշուն» պատմվածքն առաջին անգամ տպագրվել է ֆիլմի ցուցադրությունից երկու տարի առաջ, 1977 թվականին, «Նոր աշխարհ» թերթի առաջին համարում[2]։

  Պատմվածքը խորհրդային դպրոցի` Մարիա Պրիլեժաևային քաջածանոթ մանկավարժների աշխարհի և նրանց աշակերտների մասին է։ Աշունը ոչ միայն տարվա եղանակ է, երբ կատարվում են պատմվածքում նկարագրված իրադարձությունները, այլ նաև ծերության նախանշան է, որը նկատվում է արդեն տարիքով ոչ երիտասարդ, փորձառու, տաղանդավոր և աշակերտների կողմից սիրված գրականության ուսուցչուհի Օլգա Դենիսովայի մոտ։ Ոչ իր ցանկությամբ և երեխաների կամքին հակառակ նա դպրոցից դուրս է հայտնվում։
- «Գրականություն և արվեստ» թերթ[3]
 

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում խմբագրել

  • Ռիմա Բիկովա` Օլգա Դենիսովնա, գրականության ուսուցչուհի
  • Ադա Ռոգովցևա` Աննա Զորինա, քաղաքային ժողկրթբաժնի վարիչ
  • Վիտալի Յուշկով` Արտյոմ Նովոսելցև, (Տյոմա) շրջանային թերթի թղթակից
  • Ելենա Իվոչկինա` Մարգարիտա Սադովսկայա («Մարգո թագուհի»)
  • Ստանիսլավ Սադալսկի` Պավել Պատյուտին («Տյուտյա»)

Երկրորդական դերերում խմբագրել

  • Միխայիլ Դանիլով` Վիկտոր Իվանովիչ Լիսցով, դպրոցի տնօրեն
  • Զինաիդա Շարկո` Նադեժդա Ռոմանովնա, քաղաքային ժողկրթբաժի տեսուչ
  • Լյուդմիլա Իվանովնա` Նինա Տիմոֆեևնա, Օլգա Դենիսովնայի հարևանը, վաճառողուհի
  • Լյուդմիլա Դմիտրիևնա` Մաշա, Զորինայի քարտուղարուհին
  • Լեոնիս Կուլագին` Իգոր Նովոսելցև, բժիշկ, Զորինայի ամուսինը
  • Դմիտրի Գոշև` Վոլոդյա, Նինայի ամուսինը
  • Վսեվոլոդ Շեստակով` Միխայիլ Սեմյոնովիչ, խմբագիր
  • Իրինա Յուրևիչ` խմբագրության աշխատակցուհի
  • Վալենտինա Տալիզինա` խմբագրության աշխատակցուհի
  • Գենադի Ֆրոլով` Պավել Օլենին, մետաղաձուլական գործարանի բրիգադիր
  • Միխայիլ Բիչկով` Լյոշա Բրիզգալով, բանվոր
  • Յուրի Կուզմենկո` Վանյա Մորոզով, բանվոր
  • Վալենտինա Կորոտաևա` Շուրոչկա, բանվոր
  • Մայա Բուլգակովա` Մարիա Պետրովնա
  • Միխայիլ Դանիլով` Վիկտոր Լիսցով
  • Վադիմ Զախարչենկո` Պիրոգով, հիվանդ դպրոցականի հայրը
  • Օլգա Վոլկովա` ուսուցչուհի
  • Օլգա Տոկարևա` ուսուցչուհի
  • Ալլա Կոտելնիկովա` ուսուցչուհի
  • Թամարա Միրոնովա` ուսուցչուհի
  • Նիկոլայ Լոմտև` Ժենյա Պետուխով, աշակերտ
  • Սաշա Մեդակին` Գարիկ Պրյանիչկին, աշակերտ
  • Իռա Լուկյանովիչ` Ուլյանա Օլենինա, աշակերտուհի
  • Վալենտինա Տոկարսկայա` տատիկ

Լրացուցիչ տեղեկություններ խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Կալուգա քաղաքում։

Գլխավոր դերակատարը թատրոնի դերասանուհի Ռիմա Բիկովան է։ Մինչ այդ ֆիլմը նա նկարահանվել է դրվագային դերերում, նրա անունը նույնիսկ չի նշվել լուսագրերում։ Միայն 1976 թվականին, երբ Ինեսա Սելեզնյովայի կողմից հրավիրվել է նկարահանվելու «Ցերեկային գնացք» ֆիլմում և խաղալու գլխավոր հերոսուհու մոր երկրորդական դերը, «կինոյի համար առաջին անգամ բացահայտվել է զգայուն–կրքոտ, անհավանական, մինչև սրտի ջղաձգության աստիճանի իրական Ռիմա Բիկովան։ Եվ այդ բացահայտումը կրկնվել է «Աշնանային պատմություն»–ում»[4]։

Տատիկի դերը ֆիլմում այն քչերից է և վերջինն է 1930–ական թվականների մոսկովյան մյուզիք–հոլի աստղ Վալենտինա Տոկարսկայի համար։ Դերը դրվագային է, և ինքը՝ դերասանուհին, դրան հատուկ նշանակություն չի տվել․ «Իսկ «Աշնանային պատմությունում» ի՞նչ դեր է․․․ Ընդամենը տատիկ, ոչ մի հետաքրքիր բան»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимир Пекшев — Всё только начинается… (рецензия) // Литературное обозрение, Выпуски 7-12, Изд-во «Правда.», 1975 — стр. 21
  2. Прилежаева М. — Осень. Повесть // «Новый мир», 1977, № 1 — стр. 11—76
  3. Литература и искусство, 1976 - стр. 111
  4. Эфир, Выпуски 1-6, Гостелерадио СССР, 1991
  5. Сергей Капков — Эти разные, разные лица (30 историй жизни известных и неизвестных актеров) — М.: Алгоритм, 2001

Աղբյուրներ խմբագրել