HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադա

Ադա Նիկոլայի Ռոգովցևա (ուկրաիներեն՝ Роговцева (Роговець) Ада Миколаївна, հուլիսի 16, 1937(1937-07-16)[1], Գլուխով, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ,), թատրոնի և կինոյի ուկրաինացի խորհրդային դերասանուհի։

Ադա Ռոգովցևա
А́да Микола́ївна Ро́говцева
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1937 (85 տարեկան)
ԾննդավայրԳլուխով, Սումսկի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն{{{2}}} ԽՍՀՄ, {{{2}}} Ուկրաինա
Ազգություն{{{2}}} Ուկրաինա
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Մասնագիտությունդերասանուհի
Աշխատանք1956-ից սկսած
ԱշխատավայրLesya Ukrainka National Academic Theater?
Ամուսին

Կոնստանտին Ստեպանկով

(1928-2004)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Ուկրաինայի հերոս

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Երեխաներ

Կոնստանտին (1962-2012)

Կատերինա (1972)
Commons-logo.svg Ada Rogovtseva Վիքիպահեստում

Թատրոնում կերտել է 40-ից ավելի դերեր, խաղացել 80-ից ավելի ֆիլմերում, մի շարք պետական ու մշակութային պարգևների ու մրցանակների դափնեկիր է։

ԿենսագրությունԽմբագրել

Ադա Ռոգովցևան ծնվել է 1937 թվականի հուլիսի 16-ին Ուկրաինայում, Սումիի մարզի Գլուխով (Հլուխիվ) բնակավայրում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանց ընտանիքը տարհանվել է Օդեսա, իսկ ռազմական գործողությունների ավարտական փուլում՝ Կիև։ 1954-1959 թվականներին Ադան դերասանական վարպետություն է սովորել Կիևի Իվան Կարպենկո-Կարիի անվան թատրանի, կինոյի և հեռուստատեսության ազգային ինստիտուտում։ 1959-1994 թվականներին նա խաղացել է Կիևի Լեսյա Ուկրաինկայի անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ մարմնավորելով մի քանի տասնյակ դերեր։ Տպավորիչ դերակատարումներով հանդես է եկել նաև ավելի քան երեսուն խորհրդային գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում՝ 1972 թվականին թողարկված «Կրակի սանձահարումը» ֆիլմում, որտեղ մեծ վարպետությամբ ու հմայքով մարմնավորել է գլխավոր հերոսուհու՝ Նատաշայի կերպարը[2]։ Կինոյում նրա լավագույն աշխատանքներից է համարվում նաև «Հավերժական կանչ» բազմամաս ֆիլմում Աննայի դերի կատարումը[3]։

Ադա Ռոգովցևան զբաղվել է նաև մանկավարժական աշխատանքով. երկար տարիներ նա իր դերասանական փորձն է երիտասարդներին հաղորդել Կիևի թատերական արվեստի ինստիտուտում և մշակույթի ու արվեստների ուկրաինական պետական համալսարանում։ Նրան բնորոշ է հասարակական-քաղաքական ակտիվ դիրքորոշումը. զանգվածային լրատվամիջոցներում բազմիցս հանդես գալով հրապարակախոսական ելույթներով, հարցազրույցներով՝ իր ցավն ու վրդովմունքն է արտահայտել Դոնբասում ծավալված ռազմական գործողությունների, արյունահեղությունների կապակցությամբ[4][5]։

Հատընտիր ֆիլմագրությունԽմբագրել

  • 1957: Ինչպես էր կոփվում պողպատը /Պավել Կորչագին/ - Քրիստինա
  • 1961: Թռչող նավը - Լեբյոդուշկա
  • 1970: Սալյուտ, Մարիա - Մարիա
  • 1972: Կրակի սանձահարումը - Նատաշա
  • 1980: Բոռ - Ջուլիա Բարթըն
  • 2005: Նեստոր Մախնոյի ինը կյանքերը - Եվդոկիա Մախնո
  • 2009: Տարաս Բուլբա - Տարասի կին

ՊարգևներԽմբագրել

  • 1960 Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում[2]
  • 1967 Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում[2]
  • 1971 Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ կանացի դերի լավագույն կատարման համար
  • 1978 ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում [2]
  • 1981 Տարաս Շևչենկո մրցանակ[2]
  • 2007 Ուկրաինայի հերոսի կոչում[2]
  • 2007 Կիևի պատվավոր քաղաքացու կոչում[6]
  • 2017 Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ՝ ուկրաինական կինոարվեստում ներդրած խոշոր ավանդի համար

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Ада Роговцева. Мій Костя. — Альтерпрес, 2006. — 284 с. — ISBN 966-542-291-X.[7]
  • Ада Роговцева. Свидетельство о жизни. — Черновцы : Meridian Czernowitz, 2013.
  • Поэтические сборники: «Мамині молитви» (на укр. языке), «Целую голос твой» (на рус. языке).

ԳրականությունԽմբագրել

  • Денисова И. Окрылённость : [Ада Роговцева] // Мой любимый актёр : Писатели, режиссёры, публицисты об актёрах кино : [сб.] / сост. Касьянова, Людмила Ивановна. — М. : Искусство, 1988. — С. 159—170.

Կինոնկար Ադա Ռոգովցևայի մասինԽմբագրել

  • 2012 — «Вечный зов Ады Роговцевой» (Первый канал, автор Н. Ядкова, режиссёр Д. Трофимов)[3]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել