Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

«Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» (իսպ.՝ El ahogado más hermoso del mundo), կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի 1968 թվականի պատմվածքը[1][2] դասական լատինաամերիկյան մոգական ռեալիզմի ժանրում[3][4]։

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Հրատարակվել է1968

Սյուժե

խմբագրել

Մի խորհրդավոր դիակ, որը ծածկված է ջրիմուռներով և խեցիներով, ափ է նետվում փոքրիկ բնակավայրի մոտ։ Բնակիչները ջրահեղձ մարդու մարմինը տանում են բնակավայր և տեսնում, որ նա հսկայամարմին է և շատ գեղեցիկ, հիանում են և որոշում հանդիսավոր հուղարկավորություն կազմակերպել։ Հուղարկավորության համար մարմինը նախապատրաստող կանայք հիանում են նրանով և որոշում, որ խեղդվողի անունը Էստեբան է (հունարեն Στέφανος անվան իսպաներեն ձևը՝ «ծաղկեպսակ, պսակ, թագ»)։ Բնակիչները չeն ցանկանում բաժանվել խեղդվողից, ավելին՝ հարևան բնակավայրերից կանայք ու տղամարդիկ էին գալիս՝ նրան տեսնելու։ Վերջապես, հուղարկավորության օրը որոշվում է ջրահեղձի համար հարազատներ ընտրել տեղացիներից, այնպես որ գրեթե բոլոր ներկաները կապվում են միմյանց հետ։ Նրանք խեղդված մարդու մարմինը ետ են տալիս ծովին՝ առանց նրա վրա ծանրություն կապելու, որպեսզի նա կարողանա վերադառնալ, երբ ցանկանա[5][6]։

  Նրանք նույնիսկ կարիք չունեին այժմ միմյանց նայելու, որպեսզի հասկանան. նրանք այլևս ամեն ինչ չեն և երբեք ամեն ինչ չեն լինի։ Բայց նրանք գիտեին նաև, որ այսուհետ ամեն ինչ այլ կերպ է լինելու. իրենց տների դռներն ավելի լայն են լինելու, առաստաղներն ավելի բարձր են լինելու, հատակները՝ ավելի ամուր, որպեսզի Էստեբանի մասին հիշողությունը կարողանա քայլել ամենուր՝ առանց գլուխը խփելու բարավորին, և ապագայում ոչ ոք չէր համարձակվի շշնջալ՝ հիմար լողլողը մահացավ, ինչ խղճահարություն, գեղեցիկ հիմարը մահացավ, որովհետև նրանք Էստեբանի հիշատակը հավերժացնելու համար իրենց տների ճակատները ներկելու են ուրախ գույներով և կմահանան, այլ կհասնեն նրան, որ անջուր քարերից աղբյուրներ բխեն․..  

Վերլուծություն

խմբագրել

Ջրահեղձ մարդու մոտիվը մի քանի անգամ հանդիպում է Մարկեսի տարբեր ստեղծագործություններում, օրինակ՝ «Նավաբեկությունից տուժածի պատմությունը...» և «Անհետացող ժամանակների ծովը» պատմվածքը, ինչպես նաև «Նահապետի աշունը» վեպում։ Այնուամենայնիվ, այս պատկերի իմաստը տարբերվում է յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, այնպես որ «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքում խորհրդավոր հանգուցյալը խորհրդանշում է հույսը և փոխում իրականության դեմքը։ Հավանաբար, «մահից հետո մեծացող» հանգուցյալի կերպարը կարելի է հասկանալ որպես Լատինական Ամերիկայի հերոսական հեղափոխական դեմքերից մեկի գովերգում[7]։ Բնակավայրի տնակների թիվը (մոտ քսան) համընկնում է լատինաամերիկյան մայրցամաքի երկրների թվին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Márquez, Gabriel Garcia (1984). «The Handsomest Drowned Man in the World». Collected Stories. էջեր 253–254.
  2. A Study Guide for Gabriel Garcia Márquez's "Handsomest Drowned Man in the World". Gale Cengage Learning. 2016.
  3. Самый красивый утопленник в мире Արխիվացված 2018-03-20 Wayback Machine — Лаборатория Фантастики
  4. «The Handsomest Drowned Man in the World». Encyclopedia.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  5. «The Handsomest Drowned Man in the World Summary». Schmoop. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  6. «The Handsomest Drowned Man In The World». ndsu.edu. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  7. Вирхилио Лопес Лемус Неисчерпаемый талант Гарсиа Маркеса. — Гавана: Хосе Марти, 1990. — 134 с.

Արտաքին հղումներ

խմբագրել