Աշխարհագրական զոնայականության օրենք

Աշխարհագրական զոնայականության օրենք, Երկրի աշխարհագրական թաղանթի զարգացման օրինաչափություններից մեկը, որն արտահայտվում է հասարակածից դեպի բևեռները տարբեր տիպի լանդշաֆտների հերթափոխությամբ և տարբեր աշխարհագրական գոտիների, աշխարհագրական զոնաների և ենթազոնաների առաջացմամբ։

Ֆիզիոգրաֆիկ քարտեզ «Օհայոյի աշխարհագրությունից», 1923

Օրենքի հիմքում ընկած է ըստ աշխարհագրական լայնության Արեգակի ճառագայթային էներգիայի անհավասարաչափ բաշխումը, որն առաջացնում է ջերմության, խոնավության, հանքային և օրգանական նյութերի շրջանառության լարվածության փոփոխություն։ Աշխարհագրական զոնայականության հետ են կապված կլիմայական, հիդրոլոգիական, գեոքիմիական, գեոմորֆոլոգիական, հողային և կենսաաշխարհագրական պրոցեսները։

Տարբերում են զոնայականության երկու տիպ. լայնական զոնայականություն՝ հարթավայրերում, և ուղղաձիգ գոտիականություն՝ լեռներում, որը և Հայաստանում, լեռնային ռելիեֆի պատճառով, լավ է արտահայտված։ Բնության առանձին տարրերի զոնայականությունը վաղուց ապացուցված էր մասնավորապես կլիմայի և բուսականության համար, սակայն լանդշաֆտաաշխարհագրական զոնայականությունը, բնական համալիրների զոնայականությունը, որպես աշխարհագրական գիտության հիմնական օրենք, մշակվել է 20-րդ դարի վերջին, Վասիլի Դոկուչաևի կողմից։

Գրականություն

խմբագրել
  • Докучаев В. В., К учению о зонах природы, М., 1948
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 481