Բացել գլխավոր ցանկը

Աշխատանքային երգեր, աշխատանքի գործընթացում ստեղծված և նրան ուղեկցող ժողովրդական երգեր։ Հայ ժողովրդական աշխատանքային երգերից տարածված են եղել հորովելները, երկրագործի (կամ շինականի), սերմնացանի (երգ–աղոթքներ), հնձի, սայլի, քաղհանի, չանաքի, կալի, ճախարակի, խնոցու, սանդի և այլ երգերը։ Աշխատանքային երգերում արտահայտված է շինականի և արհեստավորի սոցիալական ծանր վիճակը։ Դրանց մեջ շինականն իր հոգսերն է կիսում գութանի, արորի ու եզան, իսկ գեղջկուհին՝ ճախարակի, խնոցու, իլիկի, սանդի և այլ գործիքների հետ։ Աշխատանքային երգերին հատուկ մոտիվներ կան նաև սիրո, հարսանեկան, վիճակի երգ–խաղիկներում, ինչպես և հայրեններում։ Հայկական աշխատանքային երգերից շատերը գալիս են խոր հնուց և պարունակում են հմայական աղոթքի երանգներ։ Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան եկան կոլտնտեսային գյուղը, կոլեկտիվ աշխատանքը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 468 CC-BY-SA-icon-80x15.png