Խնոցի, ծփոց, ձձում, մածուն կամ թթվասեր հարելու, տնայնագործական եղանակով կարագը թանից զատելու անոթ։ Լինում է կավից կամ փայտից, տակառաձև կամ երկարավուն, միջնամասում՝ ուռուցիկ, կենտրոնում՝ անցքով (լցնելու և դատարկելու համար)։

Խնոցի.JPG

Հայաստանում գործածվում է Խնոցու երկու տեսակ, առաջինը կավե կարասաձև անոթ է (հարում են գետնին նստած), երկրորդը՝ կավե կամ փայտե, երկարավուն, եզրերին ելուստներ՝ առաստաղի գերաններից կախելու համար (հարում են ձեռքերով կամ ոտքերով՝ ետ ու առաջ հրելով)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 63 CC-BY-SA-icon-80x15.png