Աշխատաժամանակի հաշվեկշիռ

Աշխատաժամանակի հաշվեկշիռ, ժամանակի ընդհանուր ռեսուրսները և արտադրության մեջ դրանց օգտագործումը բնութագրող փոխկապակցված ցուցանիշների համակարգ։ Բացահայտում է աշխատանքի արտադրողականության ռեզերվները և որոշում աշխատուժի պահանջարկը։

Հաշվետու և պլանային աշխատաժամանակի հաշվեկշիռները կազմելիս սահմանում են օրացուցային, ոչ աշխատանքային, առավելագույն հնարավոր, օգտագործվող և չօգտագործվող ժամանակը։ Օրացուցային ժամանակը համապատասխանում է մի որոշ ժամանակաշրջանի օրերի (ժամերի) քանակին, որի համար կազմվում է աշխատաժամանակի հաշվեկշիռ։ Օրացուցային ժամանակից ոչ աշխատանքայինի (հանգստյան և տոն օրեր) հանուրդով ստանում են առավելագույն հնարավոր ժամանակը, որի մեջ մտնում են օգտագործվող ժամանակը, տևական արձակուրդներից կախված պարապուրդները, աշխատաժամանակի կորուստը ևն։ Պլանային աշխատաժամանակի հաշվեկշիռը արդյունաբերության մեջ կազմվում է մեկ տարով, ըստ եռամսյակների, օրերի և ժամերի՝ միևնույն մասնագիտության և կարգի աշխատողների յուրաքանչյուր խմբի համար։ Այն կազմելիս նախատեսվում է օգտագործվող ժամանակի մեծացումը։

Աշխատաժամանակի կորուստները մեծ մասամբ չեն պլանավորվում, սակայն հաշվի են առնվում։ Սանրամասն վերլուծության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվում դրանց վերացման համար, որոշվում են աշխատուժի պահանջարկը և նորմավորված աշխատանքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 466