Աշիլ Ժոզեֆ Յուրբեն (ֆր.՝ Achille Joseph Urbain, մայիսի 9, 1884(1884-05-09)[1][2][3], Հավր[2] - դեկտեմբերի 5, 1957(1957-12-05)[3], Փարիզ), ֆրանսիացի կենդանաբան, 1937 թվականին նկարագրել է կուպրեյ կոչվող սնամեջ եղջյուրավոր կենդանուն[4]։

Աշիլ Յուրբեն
ֆր.՝ Achille Urbain
Ծնվել էմայիսի 9, 1884(1884-05-09)[1][2][3]
Հավր[2]
Մահացել էդեկտեմբերի 5, 1957(1957-12-05)[3] (73 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկենսաբան, անասնաբույժ և կենդանաբան
Պաշտոն(ներ)director of the Muséum National d'Histoire Naturelle?, տնօրեն, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԱզգային բժշկական ակադեմիա[3]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
 Achille Urbain Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1884 թվականի մայիսի 9-ին Հավր քաղաքում։ 1906 թվականին ստացել է գիտական աստիճան՝ ավարտելով Լիոնի ազգային անասնաբուժական դպրոցը։ Այնուհետև 1912 թվականին նրան շնորհվել է աստիճան բնագիտության բնագավառում։ 1920 թվականիններին դարձել է գիտությունների դոկտոր։ Աշխատել է գիտահետազոտական ռազմական անասնաբուժական լաբորատորիայում՝ միաժամանակ հետազոտություններ անցկացնելով Պաստերի ինստիտուտում մանրէաբանության և իմունոլոգիայի վերաբերյալ։ 1931 թվականին Յուրբենը թողել է զինվորական ծառայությունը։ 1934 թվականին նշանակվել է Փարիզի Վենսենի կենդանաբանական այգու տնօրեն։ 1942-1949 թվականներին եղել է Բնագիտության ազգային թանգարանի տնօրեն[5]։

Մատենագիտություն խմբագրել

  • Achille Urbain: "Le parc zoologique du bois de Vincennes", La Revue de Paris, August 15, 1934.
  • Achille Urbain: "Guide officiel avec plan du parc zoologique du bois de Vincennes", 1935.
  • Achille Urbain: "Le kou-prey ou bœuf gris cambodgien", Bulletin de la Société Zoologique de France 62(5), 1937, pp. 305–307.
  • Achille Urbain: "Le Kou Prey ou bœuf sauvage cambodgien", Mammalia, vol. 1, 1937, pp. 257–258.
  • Achille Urbain: "La réaction de fixation dans les tuberculoses humaines et animales", 1938.
  • Achille Urbain, Paul Rode, and M. A. Pasquier: "La collection des bovinés asiatiques du Parc zoologique du Bois de Vincennes", Mammalia, vol. 3, 1939, pp. 122–125.
  • Achille Urbain: "Une nouvelle espèce de bovidé asiatique", Comptes Rendus de l'Académie des Sciences, vol. 209, 1939, pp. 1006–1007.
  • Achille Urbain: Psychologie des animaux sauvages : instinct, intelligence, Flammarion, Paris, 1940.
  • Achille Urbain, Paul Rode: Les singes anthropoïdes, Collection Que sais-je?, N°202, Presses universitaires de France, Paris, 1946.[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Académie nationale de médecine (ֆր.)
  4. Wild Cattle Conservation Արխիվացված 2021-04-25 Wayback Machine Bos sauveli Urbain, 1937
  5. La Recerche, L’actuealite des sciences Արխիվացված 2015-11-17 Wayback Machine The forgotten founder of Vincennes Zoo Bois de Vincennes
  6. WorldCat Search published works by Urbain
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշիլ Յուրբեն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշիլ Յուրբեն» հոդվածին։