Ան սյուր Լես (ֆր.՝ Grottes de Han-sur-Lesse կամ ֆր.՝ Grottes de Han)՝ բնական ծագում ունեցող քարանձավ, Բելգիայի զբոսաշրջային կարևորագույն օբյեկտներից մեկը[1][2], ուր տարեկան այցելում է կես միլիոնից ավելի մարդ։ Գտնվում է Նամյուր պրովինցիայի Ան սյուր Լես գյուղի մերձակայքում։

Ան սյուր Լես
Քարտեզ
Քարտեզ
Տեսակէքսկուրսիոն անձավ
Երկիր Բելգիա
ՔաղաքHan-sur-Lesse?
ԲնակավայրRochefort?
 Caves of Han Վիքիպահեստում

Հակիրճ տեղեկություններ

խմբագրել

Քարանձավն առաջացել է հիմնականում կրաքարե կազմություն ունեցող բլրի ստորոտով հոսող Լաս գետի (Մաասի վտակներից է) ջրերի ազդեցությամբ կրաքարային ապարների կարստային լուծման հետևանքով։ Գետը ուղիղ գծով ավելի քան մեկ կիլոմետր հոսում է այդ կրաքարային բլրի երկայնքով։ Քարանձավի ներսում մշտապես առկա է խոնավության բարձր մակարդակ, տարվա բոլոր եղանակներին պահպանվում է նույն՝ 13 աստիճան ջերմությունը։ Այնտեղ մուտք գործել հնարավոր է միայն հին, զբոսաշրջային, հատուկ տրամվայով, որն իր ուղերթը մեկարկում է գյուղի կենտրոնից և անցնում շուրջ երկու կիլոմետր, մինչև որ հասնում է քարանձավի մուտքին։ Էքսկուրսիան, որ տևում է մեկից մեկուկես ժամ, ներառում է նաև լուսաձայնային շոու՝ ամենաընդարձակ սրահում, մակույկներով զբոսանք՝ Լեսի ջրերի վրա և թնդանոթային համազարկ, որն ի ցույց է դնում քարանձավի յուրօրինակ ակուստիկան։

Գրականություն

խմբագրել
  • Stenuit, Robert with Jasinski, Marc (1966). Caves and the marvellous world beneath us. Trans. Harry Pearman. New York: A.S. Barnes and Company.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. p. 175. ISBN 0-89577-087-3.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.grotte-de-han.be/
  2. Caves and the marvellous world beneath us by Robert Stenuit with Marc Jasinski (A.S. Barnes and Company, 1966).

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան սյուր Լես» հոդվածին։