Անօտարելի իրավունքներ, մարդու հիմնական իրավունքների հատկանիշ, որը բխում է բնական իրավունքի հայե­ցակարգից։ Անվանվում են նաև անկապ­տելի իրավունքներ։ Այսպիսի մոտեցմամբ մարդու իրուվունքները և ազա­տությունները դիտվում են իբրև մարդուն ի ծնե տրված մարդուց անբաժանելի, այլ ոչ թե պետական իշխանության շնորհած իրավունքներ։ Անօտարելի իրավունքների հասկացությունն առաջին անգամ իրավական ձևակերպում է ստացել Անկախության ամերիկյան հռչակագրում (1776) և Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում (1789)։ Այն օգտագործվել է մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային-իրավական փաստաթղթերում և ժողովրդավա­րական պետությունների գործող սահմանադրություններում։

Գրականություն խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։