Ակտինիդներ, ակտինոիդներ, տարրերի պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3-րդ խմբում ակտինիումից հետո տեղավորված ռադիոակտիվ տարրերի ընտանիք։

Հատկություններ

խմբագրել

Ակտինիդներ քիմիական հատկություններով նման են իրար, քանի որ մի տարրից մյուսին անցնելիս Էլեկտրոնները լրացնում են ոչ թե վերջին՝ յոթերորդ, այլ հինգերորդ Էլեկտրոնային թաղանթը։ Թորիում-լոուրենցիում շարքում էլեկտրոններն աստիճանաբար զբաղեցնում են 5 էներգետիկ մակարդակը, ուր կարող է տեղավորվել 14 էլեկտրոն։ Այդ պատճառով ակտինիդներ, չանթանիդների (որոնց մոտ լրացվում է 4 մակարդակը) նման, թվով 14 են։

Ստացում

խմբագրել

Ուրանին հաջորդող Ակտինիդներ ստացվել են արհեստականորեն և կոչվում են։ Բնության մեջ հանդիպում են թորիում, պրոտակտինիում, ուրան (չնչին քանակներով նաև նեպտունիում, պլուտոնիում)։ Առայժմ կիրառվում են միայն ուրանը, թորիումը և պլուտոնիումը՝ որպես միջուկային վառելանյութեր և ատոմային պայթուցիկ նյութեր։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտինիդներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 230