Անցեղատեսակ շուն (թափառական շուն), շուն, որը չունի առանձնացող յուրահատկություններ ցեղականին դասվելու համար[1][2]։ Գիտնականները նաև օգտագործում են «ազատ բազմացող շներ» (անգլ.՝ free breeding dogs, FBD), որպեսզի բնութագրեն անցեղատեսակ շների հիմնական առանձնահատկությունը․ իրենց զուգընկերոջ անկախ ընտրությունը զուգավորման համար։ Այս կատեգորիան ընդգրկում է ոչ միայն թափառող շներին, այլ նաև տերեր ունեցող շներին, որոնց շները վզկապով կապված չեն[3]։

Անցեղատեսակ շուն
Տեսակշան ցեղատեսակ
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)
Անցեղատեսակ շուն

Ազատ բազմացող շների գենետիկան խմբագրել

Ազատ բազմացող շների գենետիկան հետաքրքրում է հետազոտողներին, քանի որ ժամանակակից ցեղատեսակների պատմությունը ամենաշատը մինչև մի քանի հարյուր տարի է. շների բազմացման խոչընդոտները հանգեցնում են կապի անհավասարակշռության ավելացմանը և կանխում շների զարգացման պատմության վերականգնմանը[3]։

Եվրասիայում ազատ բուծվող խառնաշփոթ շների գենոմի ուսումնասիրությունը բացահայտեց տարբերություններ, որոնք ցույց են տալիս նրանց առանձին էվոլյուցիան. դրանք մաքուր ցեղատեսակի շների անխնա խաչասերման արդյունք չեն։ Ազիական անցեղատեսակ շները շուտով ներթափանցեցին Եվրոպա և Մերձավոր Արևելք, վերացնելով տեղական գենային համակարգը։ Ասպիսով, ժամանակակից եվրոպական հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ թափառական շները ունեն ազիական ծագում, իսկ բրածո ԴՆԹ-ն ցույց է տալիս ծագումը Արևմտյան Եվրասիայում[3]։

Աֆրիկյան ազատ բազմացող շները տեղական, գենետիկորեն մեկուսացված անհատների խճանկար են և ներմուծված մաքուր շների պատահական խաչասերման արդյունքներ:Ամերիկայում (բացի արկտիկական շրջաններից) թափառականներըհիմնականում սերում են եվրոպական մաքուր ցեղատեսակի շներից, մինչդեռ Կենտրոնական և Հարավային Ասիայում գենետիկայում գերակշռում են հին բնիկ ազատբազմացող շները[3]։

Առողջությունը խմբագրել

Հետերոզի տեսությունը ենթադրում է, որ ավելի մեծ գենետիկական բազմազանություն ունեցող նախնիներ ունեցող շները հակված են ավելի առողջ լինել, քան մաքուր ցեղատեսակները։ Անցեղատեսակ շների մոտ համեմատաբար ավելի քիչ են հանդիպում գենային հիվանդությունները, որոնք աղետ են դառնում շատ ցեղատեսակների համար։ Այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ երբ մարդը փորձում է տարբեր ցեղատեսակին շներ բազմացնել, նա թույլ է տալիս բարեկամական խաչասերում, ինչը հանգեցնում է պոպուլյացիայի ներսում վնասակար գենի տարածմանը։ Դրա հետ մեկտեղ բացահայտվել է նաև, որ որքան երիտասարդ է ցեղատեսակը, այնքան ավելի շատ խնդիրներ են առաջանում շան առողջության հետ։

Նշվել է, որ որքան երիտասարդ է ցեղատեսակը, այնքան ավելի շատ առողջական խնդիրներ են ունենում շները։ Հնագույն և հանրաճանաչ ցեղատեսակները իրենց մեծ քանակության և երկարատև գոյության պատճառով ավելի շատ մուտացիաներ են կուտակում իրենց տեսակի մեջ, հետևաբար նաև գենետիկական բազմազանություն, այդ իսկ պատճառով հին ցեղատեսակի շներն այնքան էլ խոցելի չեն[4][5]։

Այնուամենայնիվ, ցեղատեսակների միջև շատ արտաքին տարբերություններ ուղղակիորեն կապված են գենետիկ խանգարումների հետ։ 3-4-րդ սերնդից բարձր բակային շների մոտ նկատվում է արատավոր գեների «մոլախոտերի» միտում, օրինակ՝ հարթ դունչ, քանի որ այն պայմաններում, որտեղ հաճախ ապրում են բակի շները, թույլ և հիվանդ անհատները չեն գոյատևում։ Բնական ընտրության գործընթացի միջոցով բակի շունը հետագայում կլանում է տարբեր ցեղատեսակների շների գոյատևման առումով լավագույն գեները և ավելի լավ առողջություն ունի, քան մաքուր ցեղատեսակը[6]։ Մի շարք հետազոտություններ ցույց տվեցին, որ թափառական շները ավելի քիչ են ենթարկվում գենետիկ հիվանդությունների և շատ ավելի քիչ անասնաբուժական խնամք են պահանջում[7]։ ԱՄՆ-ում ընտանի շների մահացության վիճակագրության ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ խառը շները միջինը 1-2 տարի ավելի երկար են ապրում, քան մաքուր շները, մինչդեռ գիրությունը բացասաբար է անդրադառնում կյանքի տևողության վրա՝ անկախ ցեղից[8]։ Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ խառը շների պտղաբերության մակարդակն աճել է մաքուր ցեղատեսակի շների համեմատ, և որ խառնաշփոթ մայրը միջինում ավելի լավ և ավելի շատ կաթ է արտադրում։ Այսպիսով, տանը խառնածիններն ավելի արագ են բազմանում, և ցեղատեսակի շան ձագերի մահացության մակարդակն ավելի ցածր է, քան մաքուր ցեղատեսակի շան ձագերի մոտ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Толковый словарь русского языка Ушакова — Беспородный(չաշխատող հղում)
  2. Толковый словарь русского языка Ушакова — Дворняжка(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Pilot, Małgorzata, et al. On the origin of mongrels: evolutionary history of free-breeding dogs in Eurasia Արխիվացված 2021-02-11 Wayback Machine // Proceedings of the Royal Society B: Biological Sciences 282.1820 (2015). doi:10.1098/rspb.2015.2189(անգլ.)
  4. K. M.; Dlugosch; Parker, I. M. Founding events in species invasions: Genetic variation, adaptive evolution, and the role of multiple introductions(անգլ.) // Molecular Ecology[en] : journal. — 2008. — Т. 17. — № 1. — С. 431—449. — doi:10.1111/j.1365-294X.2007.03538.x — PMID 17908213.
  5. M; Slatkin Gene flow and the geographic structure of natural populations(անգլ.) // Science : journal. — 1987. — Т. 236. — № 4803. — С. 787—792. — doi:10.1126/science.3576198 — Bibcode1987Sci...236..787S — PMID 3576198.
  6. McGreevy, P.D.; Nicholas, W.F. Some Practical Solutions to Welfare Problems in Pedigree Dog Breeding(անգլ.) // Animal Welfare : journal. — 1999. — Т. 8. — С. 329—331.. — «Hybrids have a far lower chance of exhibiting the disorders that are common with the parental breeds. Their genetic health will be substantially higher. (p. 338)».
  7. Beythien, R. (1998) Tierarten- und Hunderassenverteilung, Erkrankungshäufigkeit und prophylaktische Maßnahmen bei den häufigsten Hunderassen am Beispiel einer Tierarztpraxis in Bielefeld in den Jahren 1983–1985 und 1990–1992, Diss., Tierärztl. Hochschule Hannover
  8. O’Neill, D. G.; Church, D. B.; McGreevy, P. D.; Thomson, P. C.; Brodbelt, D. C. Longevity and mortality of owned dogs in England // The Veterinary Journal. — 2013. — Т. 198. — № 3. — С. 638—643. — doi:10.1016/j.tvjl.2013.09.020 — PMID 24206631.
  9. Scott, John Paul; Fuller, John L. (1998). Genetics and the Social Behavior of the Dog. University of Chicago Press. ISBN 978-0226743387.

Տեսնել նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անցեղատեսակ շուն» հոդվածին։