Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
«Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակագործական հորինվածք (ռուս.՝ Скульптурная композиция «Антон Чехов и дама с собачкой»), բրոնզե քանդակագործական հորինվածք Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Չեխովին և նրա «Շնիկով տիկինը» ստեղծագործության հերոսուհուն։ Քանդակը բացվել է 2004 թվականին Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցի կենտրոնում։
![]() «Անտոն Չեխովն ու շնիկով տիկինը» քանդակը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2004 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակագործական հորինվածք |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն Խմբագրել
Հուշարձանը բացվել է 2004 թվականին Յալթայի Լենինի անվան առափնյա փողոցում` «Յուբիլեյնի» համերգասրահի շենքի հարևանությամբ[1][2]։ Հուշարձանը բացվել է գրող Անտոն Չեխովի մահվան 100-րդ տարելիցի առթիվ։ Քանդակագործական հորինվածքը կառուցվել է «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումի հիմնադիրների պատվերով[3]։
Հորինվածքը պատրաստված է բրոնզից։ Այն ճարտարապետ Յուրի Իվանչենկոյի նախագծով երեք տարում ստեղծել են եղբայրներ Գենադի և Ֆեոդոր Պարշինները Մոսկվայի «Վել» գեղարվեստաարտադրական միավորումից[1]։
Անտոն Չեխովը 1898 թվականից մինչև իր մահն ապրել է Յալթայում, իր «Սպիտակ ամառանոց» տանը (այժմ` Չեխովի տուն-թանգարան), որտեղ էլ գրել է «Շնիկով տիկինը» ստեղծագործությունը, որի գործողությունները տեղի են ունենում նույն քաղաքում[1]։
«Շնիկով տիկինը» պատմվածքի դիպաշարը զարգանում է Յալթայում։ Այն պատմում է մոսկվացու և տեղի բնակչուհու սիրային հարաբերությունների մասին։ Տղամարդն ամուսնացած է և մայրաքաղաքում ունի երեք երեխա, կինը ևս ամուսնացած է։ Բայց, այնուհանդերձ, նրանց միջև բռնկվում են խոր զգացմունքներ։ Քննադատների կարծիքով` այս պատմվածքը շատ առումներով ինքնակենսագրական է և հիշեցնում է Յալթայում Անտոն Չեխովի վերջին` դերասանուհի Օլգա Կնիպպերի հետ սիրավեպի իրական պատմությունը[1]։
Պատկերասրահ Խմբագրել
-
Հուշարձանը երեկոյան
-
Հուշարձանի մասին տեղեկություններով սալիկ
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник "Чехов и дама с собачкой"»։ My-Travels.club։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-13-ին։ Վերցված է 2019-01-17
- ↑ «Памятник «Дама с собачкой и Чехов» в Ялте»։ Туролайф։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-13-ին։ Վերցված է 2019-01-17
- ↑ Алсу Гатауллина։ «Памятник «Антон Чехов и дама с собачкой» – романтика на набережной Ялты»։ История Крыма։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին։ Վերցված է 2019-01-17