Անտոն Չեխովի հուշարձան (Մոսկվա, Կամերգերսկի նրբանցք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Անտոն Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Антону Чехову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովին։ Տեղադրվել է 1998 թվականին՝ քաղաքի Կամերգերսկի նրբանցքում[1]։
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Քաղաք | Մոսկվա |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հասցեն՝ Մոսկվա, Տվերսկայա փողոց, թիվ 2 շենքի մոտ։
Նկարագրություն
խմբագրելԱնտոն Չեխովի հուշարձանը գտնվում է հետիոտնային գոտում։
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Անիկուշինը, ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը և Մարկ Ֆելդմանը։
Գրողի քանդակը պատրաստված է բրոնզից, իսկ պատվանդանը՝ գրանիտից։
Հուշարձանը բացվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի 100-ամյակի տոնակատարության ընթացքում՝ 1998 թվականի հոկտեմբերի 27-ին (քանդակագործ Միխայիլ Անիկուշինը չի ապրել մինչև այդ օրը, և ըստ որոշ տեղեկությունների հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը[2])։
Մոսկվայի քաղաքապետարանը հուշարձանը կառուցելու նպատակով հատկացրել է 5 միլիոն ռուբլի[3]։
Հուշարձանի տեղափոխության հարց
խմբագրել2012 թվականի հունվարին «Ժառանգություն» տարածաշրջանային հասարակական շարժման նախագահի տեղակալ Վլադիմիր Չուդինովը ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով քննարկել Անտոն Չեխովի հուշարձանը Ստրաստնոյ բուլվար տեղափոխելու հնարավորության հարցը, որտեղ այն ի սկզբանե նախատեսել էին տեղադրել՝ հաշվի առնելով քանդակագործ Միխայիլ Անիկուշինի գեղարվեստական մտահղացումը։ Հորինվածքը նախատեսում էր հուշարձանի մոտ տեղադրել նստարան, լապտերասյուն և դեկորատիվ ցանկապատ։
2013 թվականի մարտին Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար Օլեգ Տաբակովն առաջարկել էր հուշարձանը թողնել Կամերգերյան նրբանցքում, բայց տեղափոխել Բոլշայա Դմիտրովկա փողոցին մոտ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Реконструкция пешеходной зоны в Камергерском переулке с установкой памятника А. П. Чехову». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Камергерский переулок
- ↑ Будет памятник Чехову
- ↑ Табаков предложил перенести памятник Чехову