Անտոն Յանշա
Անտոն Յանշա (Anton Janša, մայիսի 20, 1734, Breznica, Municipality of Žirovnica, Սլովենիա - սեպտեմբերի 13, 1773, Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), սլովենական ծագմամբ նկարիչ և մեղվաբույծ, կյանքի մեծ մասն անց է կացրել Վիենում, աշխատանքները գրել է գերմաներեն[1]։
Անտոն Յանշա սլովեն.՝ Anton Janša | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1734 |
Ծննդավայր | Breznica, Municipality of Žirovnica, Սլովենիա |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1773 (39 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն |
Քաղաքացիություն | Հաբսբուրգի միապետություն |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | մեղվաբույծ, միջատաբան, կենդանաբան, նկարիչ և ուսուցիչ |
Anton Janša Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բրեզնից մունիցիպալիտետում, քրիստոնյա ընտանիքում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, սակայն 1734-ի մայիսի 20-ը ընդունված է համարել նրա ծննդյան օրը։ Փոքր տարիքում իր երկու եղբայրների հետ միասին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել նկարչության հանդեպ։ Նրա եղբայրը՝ Լովրոն ավարտել է ուսումը ակադեմիայում և այնտեղ դարձել պրոֆեսոր։
Որպես փորագրիչ 1766 թվականին Անտոնն ավարտել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիան[2]։
1769 թվականի նա սկսել է լիարժեք աշխատել որպես մեղվաբույծ, և մեկ տարի անց դարձել է ամբողջ ԱվստրիաՅԻ մեղվաբուծության առաջին նշանավոր ուսուցիչը։ Նա մեղուներ էր պահում կայսերական պարտեզներում։ Մեղվաբուծության մեջ մի շարք աշխատանքների հեղինակ է, որոնք ճանաչում են ստացել։
2018 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ մեղուների համաշխարհային օրը նշվում է Անտոն Յանշայի ծննդյան օրը՝ մայիսի 20-ին[3][4]։
Աշխատություններ
խմբագրելԵրկու գրքի հեղինակ է, որոնք լույս են տեսել գերմաներեն՝ 1771 և 1775 թվականներին, վերջինս լույս է տեսել նրա մահից հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Янша, Антон».
- ↑ «Поздравляем червенских пчеловодов: сегодня - Всемирный день пчёл». Раённы веснік (Червень) (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Всемирный день пчел, 20 мая» (ռուսերեն). www.un.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ ««Внимание пчелам!» - под таким лозунгом в ООН отмечают сегодня Всемирный день пчел». Новости ООН (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱնտոն Յանշա էջը Վիքիպահեստում |