Անտոն Բրատկով

ուկրաինացի ֆուտբոլիստ

Անտոն Վիկտորովիչ Բրատկով (ուկրաիներեն՝ Антон Вікторович Братков, մայիսի 14, 1993(1993-05-14)[1], Կրոպիվնիցկի, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Փյունիկ» ակումբի պաշտպան։

Անտոն Բրատկով
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 14, 1993(1993-05-14)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Կրոպիվնիցկի, Ուկրաինա
Հասակ 1,85 մետր
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կիրովոգրադում, որտեղ էլ սկսել է ֆուտբոլով զբաղվել տեղի Մանկապատանեկան մարզադպրոց-2-ում։ Առաջին մարզիչն Է Վիկտոր Կվասովը։ 2006 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ սկզբում հանդես է եկել «Օտրադնի» ակումբում, իսկ ավելի ուշ ընդունվել է Վ. Լոբանովսկու անվան «Դինամո» Մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց, որի թիմում դարձել է հիմնական կենտրոնական պաշտպան (58 խաղ և 3 գոլ Ուկրաինայի ֆուտբոլի մանկապատանեկան լիգայում)։ 2010 թվականի ամռանը դարձել է «Դինամոյի» երիտասարդական կազմի խաղացող։ Առաջին իսկ մրցաշրջանում դարձել է երիտասարդական թիմի առանցքային խաղացող և ավագ։ Ընդհանուր առմամբ, երիտասարդական առաջնությունում «Դինամոյի» կազմում անցկացրել է 85 խաղ և դարձել երկու գոլի հեղինակ, ինչպես նաև մեկ խաղ է անցկացրել և դարձել մեկ գոլի հեղինակ պատանեկան առաջնությունում։

2013 թվականի ամռանը «Դինամոյի» փոխարինողների մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը նշանակվել է Ուկրաինայի առաջին լիգայում հանդես եկող «Դինամո-2»-ի գլխավոր մարզիչ։ Նրա հետ երկրորդ թիմ են մեկնել նաև «երիտասարդական» մի շարք խաղացողներ, այդ թվում՝ Բրատկովը։ «Դինամո-2»-ում հանդես է եկել երեք մրցաշրջան, լքել է թիմը 2016 թվականի ամռանը՝ լուծարվելուց հետո:Դրանից հետո պայմանագիր է կնքել Ռովնոյի «Վերեսի» հետ[2], որի կազմում ոչ մի անգամ չի հայտնվել խաղադաշտում՝ 4 անգամ հայտնվելով հայտացուցակում, և արդեն 2016 թվականի օգոստոսին հեռացել է ակումբից[3]։ Նույն թվականի սեպտեմբերին դարձել է Չեռնիգովի «Դեսնայի» խաղացող[4], որի կազմում 2017 թվականին դարձել է առաջին լիգայի արծաթե մեդալակիր։

2018 թվականի ձմռանը տեղափոխվել է կրոպիվնիցկյան «Զվեզդա», որը հանդես է եկել Պրեմիեր լիգայում[5]։ Էլիտար դիվիզիոնում նորամուտը նշել է 2018 թվականի փետրվարի 18-ին՝ մեկնարկային կազմում հանդես գալով «Մարիուպոլի» դեմ տնային խաղում, սակայն արդեն ամռանը հեռացել է թիմից՝ առաջին լիգա մեկնելուց հետո[6]։

Հավաքական խմբագրել

2008-2014 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի բոլոր տարիքային խմբերի պատանեկան հավաքականներում։ 2012-2014 թվականներին հրավիրվել է երիտասարդական հավաքական։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ուկրաինայի առաջին լիգայի արծաթե մեդալակիր. 2016-2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Антон Братков — новачок НК «Верес»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  3. «Антон Братков залишив «Верес»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Десна заявила Браткова». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  5. «Антон Братков — гравець «Зірки»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Ярослав Ямполь, Владислав Веремєєв та Антон Братков залишили «Зірку»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Բրատկով» հոդվածին։