Անտոնին Նովոտնի
Անտոնին Նովոտնի (չեխերեն` Antonín Novotný, դեկտեմբերի 10, 1904[5][2][3][…], Letňany, Prague 18, Պրահա 18, Prague 9, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] - հունվարի 28, 1975[2][3][4][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][6]), Չեխոսլովակիայի պետական և քաղաքական գործիչ, 1957-1968 թվականներին՝ Չեխոսլովակիայի նախագահը։
Անտոնին Նովոտնի Antonín Novotný | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1904 թ. դեկտեմբերի 10 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | 1975 թ. հունվարի 8 |
Մահվան վայր | ![]() |
Գերեզման | Malvazinky Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, հրապարակախոս, գրող և communist |
Աշխատանք | Չեխոսլովակիայի նախագահ 1957 թ. նոյեմբերի 19- 1968 թ. մայիսի 22 ՉԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1953 թ մարտի 14- 1968 թ. հունվարի 5 |
Ամուսին | Բոժենա Նովոտնա |
Զբաղեցրած պաշտոններ | Չեխոսլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է այն ժամանակ Ավստրա-Հունգարիայի կազմում գտնվող Պրահայի մոտակայքում գտնվող Լետնյանի բնակավայրում։ Նովոտնիի ընտանիքը աշխատավոր դասից էր և նա վաղ տարիքից աշխատել է դարբին[7]։
Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ 1921 թ. նրա ստեղծման օրից[7]։ 1929 թ. դարձել է կուսակցության գործիչ[7]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է (ՉԿԿ) ընդհատակյա գործունեությանը, 1941-1945 թթ. եղել է Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի կալանավոր։
Պատերազմի ավարտից հետո 1945-1951 թթ. ՉԿԿ Պրահայի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղարն է, 1946-1968 թթ.` ՉԿԿ կենտրոնական կոմիտեի (ԿԿ) անդամ, իսկ 1953 թվականից՝ ՉԿԿ ԿԿ 1-ին քարտուղարը։ Այդ պաշտոնից հեռացվել է 1968 թ. հունվարի 4-ին, նրան այդ ժամանակ փոխարինեց Ալեքսանդր Դուբչեկը։ Նույն տարվա մարտի 28-ին հրաժարվում է բոլոր պաշտոններից և նրան փոխարինում է ՉՍՍՀ նոր նախագահ Լուդվիկ Սվոբոդան։ Նովոտնիի հրաժարականին հաջորդեց «Պրահայի գարունը»։
50-ականներին Անտոնին Նովոտնին մասնակցություն է ունեցել երկրում ընթացող բռնաճնշումներին։ Հետագայում նրան որոշ քաղաքական գործիչների արդարացումը ձգձգելու համար նրան քննադատության ենթարկեցին գրողներն ու ուսանողները։
Տե'ս նաև`Խմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.valka.cz/Rad-25-unora-1949-t88194
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ ծնունդների գրանցամատյան
- ↑ 6,0 6,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 Branko Lazitch with Milorad M. Drachkovitch, Biographical Dictionary of the Comintern: New, Revised, and Expanded Edition. Stanford, CA: Hoover Institution Press, 1986; pp. 344–345.