Անտոնինա Գրիգորևնա Դվորյանեց (ուկրաիներեն՝ Антоніна Григорівна Дворянець, ի ծնե` Նեչիպորենկո, մարտի 23, 1952(1952-03-23), Չեռնոբիլ, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 18, 2014(2014-02-18), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի քաղաքական ակտիվիստ, Չեռնոբիլի աէկի վթարի հետևանքների վերացման մասնակից, մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ։ Զոհվել է Ուկրաինայի ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման կողմից Եվրոմայդանի գրոհի ժամանակ։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին հետմահու արժանացել Է Ուկրաինայի հերոսի կոչման[1]։

Անտոնինա Դվորյանեց
ուկրաիներեն՝ Антоніна Григорівна Дворянець
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1952(1952-03-23)
ԾննդավայրՉեռնոբիլ, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 18, 2014(2014-02-18) (61 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունհիդոտեխնիկ
Պարգևներ և
մրցանակներ
«Ոսկե Աստղ» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Անտոնինա Նեչիպորենկոն ծնվել է 1952 թվականին։ Նրա ծննդյան վայրի մասին տվյալները տարբեր են, կան աղբյուրներ, ըստ որոնց նա ծնվել է Չեռնոբիլում[2] կամ Չեռնոբիլի շրջանի Ստարոսելյե գյուղում[3][4]։ «Небесна сотня: Герої не вмирають» գրքում և «Երկնային հարյուրյակի» հիշատակի կայքում որպես ծննդավայր նշված է Բրովարի քաղաքը[5][6]։ Անտոնինան ավարտել է Չեռնոբիլի գիշերօթիկ դպրոցը[4]։ 1967 թվականին ընդունվել է Հիդրոմելիորացիայի Բոյարի տեխնիկում, որն ավարտել է կարմիր դիպլոմով։ 1972 թվականից Գորնոստայպոլ գյուղում աշխատել է որպես հիդրոտեխնիկ ինժեներ[4]։ 1973 թվականի մայիսի 1-ին ամուսնացել է Իվան Գրիգորի Դվորյանեցի հետ[4]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Վլադիմիրը և Սվետլանան[4]։

1985 թվականին ընտանիքը տեղափոխվել է Չեռնոբիլ, որտեղ Իվանն ստացել է երեքսենյականոց բնակարան։ Անտոնինան աշխատել է Չեռնոբիլի չորացման համակարգերի կառավարման նախագծային խմբի ավագ ինժեներ[4]։ Չեռնոբիլի աէկի վթարից հետո ընտանիքը տեղափոխել է Շիբենոյե գյուղ, ավելի ուշ նրանք տեղափոխվել են Պերեսլավ Խմելնիցկի, սակայն Դվորյանեց ամուսինները շուտով Չեռնոբիլ են վերադարձել որպես վթարի հետևանքների վերացնողներ[2][3]։

1988 թվականին ընտանիքը տեղափոխվել է Բրովարի[4]։ 1988-1994 թվականներին ծառայել է որպես ոռոգման համակարգերի Բրովարի վարչության կադրերի բաժնի ավագ տեսուչ։ 1994-2011 թվականներին աշխատել Է Կիևի «Չեռնոբիլվոդէքսպլուատացիա» ԲԲԸ-ի առաջատար ինժեներ-հիդրոտեխնիկ, այնուհետև աշխատել է Չեռնոբիլում` զբաղեցնելով նույն պաշտոնը[3]։ 2012 թվականին անցել է թոշակի[3]։

Քաղաքական ակտիվիզմ խմբագրել

Անտոնինա Դվորյանցին քաղաքական ակտիվիստ էր, «Նարնջագույն հեղափոխության» ժամանակ մասնակցել է «Ուկրաինան առանց Կուչմայի» բողոքի արշավին[3][4]։ 2013 թվականին՝ ուսանող-ակտիվիստներին նոյեմբերի 30-ին ծեծելուց հետո, ամուսնու հետ միացել է Եվրոմայդանին[6]։ Մայդանում Դվորյանեցը օգնել է Արհմիությունների տան խոհանոցում, մաքրել է փողոցը, ուտելիք է բերել տնից[6]։ Նրա համախոհներից մեկի խոսքերով՝ Դվորյանեցը քաղաքական ակտիվությամբ է զբաղվել հանուն իր երեխաների և թոռների ապագայի[7][7]։

2014 թվականի փետրվարի 18-ին Դվորյանեցը բողոքի ցույցի է գնացել Գերագույն ռադայի մոտ։ Մայդանը ցրելուց քիչ անց որդուն մոր հեռախոսից զանգահարել է անհայտ անձը։ Նա ասել է, որ Դվորյանեցին բուժօգնություն են ցուցաբերում։ Այնուհետև նույն անձը զանգահարել է ևս մեկ անգամ և հայտնել, որ կինը մահացել է։ Որդու հեռախոսի մարտկոցը լիցքաթափվել է, և նա այլևս ոչինչ չի կարողացել պարզել[6]։ Դվորյանեցի մարմինը հայտնաբերվել է Ինստիտուտսկայա փողոցի բարիկադներից մեկում, նրան ճանաչել են Չեռնոբիլի աղետի լիկվիդատորի վկայականով[8]։ Մահվան հանգամանքները և պատճառները անհայտ են։ Նրա հարազատները գտել են լուսանկարչին, որը պատմել է, որ ինստիտուտի վրա հարձակման ժամանակ ինքը Դվորյանեցի հետ փախել է բարիկադների ուղղությամբ, սակայն նա փորձել է պաշտպանել մի քանի ակտիվիստների, որոնց ծեծել են ոստիկանները, և նրան նույնպես հարվածել են։ Դրանից հետո, լուսանկարչի խոսքով, ինքն ուշագնաց է եղել գլխին ստացած հարվածից[5][6]։ 2019 թվականին Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը հայտարարել էր, որ Եվրոմայդանում զոհվածներից շատերն իրականում սխալմամբ են հայտնվել հերոսների թվում։ Նրա տվյալներով՝ Դվորյանեցը մահացել է սրտի անբավարարությունից «Կրեշչատիկ» կայարանի շրջանում հրմշտոցի ժամանակ[9]։ Անտոնինայի այրու խոսքով՝ ընտանիքին հրաժարվել են հանձնել նրա մարմինը, քանի դեռ նրանք չեն ստորագրել փաստաթուղթը, որ Անտոնինան մահացել է սրտի կաթվածից[4]։

Հիշատակ և նշանակություն խմբագրել

Անտոնինա Գրիգորևնա Դվորյանեըն «Երկնային հարյուրյակի» Եվրոմայդանի զոհված ակտիվիստներից առաջին կինն էր[10]։ Նա նաև դարձել է Եվրոմայդանում զոհված և Ուկրաինայի հերոսի կոչմանն արժանացած Բրովարի միակ բնակիչը[4]։ Առաջարկ է եղել Պոստիշևի փողոցը Դվորյանեցի անունով վերանվանելու և նրա հուշարձանը քաղաքի տարածքում տեղադրելու, սակայն առաջարկը մերժվել է Բրովարի վարչակազմի կողմից[7]։ «Բրամա» օրաթերթում նաև նշվում էր, որ Դվորյանեցին «Բրովարի քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվելու։ Սակայն իրականում 2012 թվականին ընդունված «Բրովարի քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու մասին դրույթը հետմահու կոչում շնորհելու հնարավորություն չէր նախատեսում[11]։ Ի դեպ, 2014 թվականի օգոստոսին Բրովարի քաղաքային խորհուրդը համապատասխան փոփոխություններ է կատարել այդ կոչման մասին դրույթում, որից հետո սեպտեմբերի 19-ին Անտոնինա Դվորյանեցին հետմահու շնորհեցին այդ կոչումը[12]։

2015 թվականի ապրիլի 17-ին Կորոլենկո 56ա հասցեում գտնվող տանը, որտեղ բնակվել էր Անտոնինա Դվորյանեցը, նրա պատվին հուշատախտակ են տեղադրել[13]։ Դեկտեմբերի 25-ին նրա պատվին փողոց է անվանակոչվել, որն ավելի վաղ կրում էր Չուբարյայի անունը[14]։

Պարգևներ խմբագրել

  • 2014 թվականի սեպտեմբերի 19-ին Բրովարի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, հետմահու[12]
  • Ուկրաինայի հերոսի կոչում՝ «Ոսկե աստղ» շքանշանի արժանանալով (2014 թվականի նոյեմբերի 21, հետմահու), հանուն քաղաքացիական արիության, հայրենասիրության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական սկզբունքների հերոսական պաշտպանության, ուկրաինացի ժողովրդին անձնուրաց ծառայության, Արժանապատվության հեղափոխության ժամանակ դրսևորած անձնազոհության[1]։
  • «Ուկրաինայի հանդեպ սիրո և զոհաբերության համար» մեդալ (ուկրաիներեն՝ За жертовність і любов до України, 2015 թվականի հունիս, հետմահու)[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Указ Президента України від 21.11.2014 року № 890/2014 «Про присвоєння звання Герой України»» (ուկրաիներեն). Президент Украины. Официальное интернет-представительство. 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 Еременко П. «Майдан в ощущениях. Смерти Майдана». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Шако Т. (12.09.2014). «На звання «Почесного громадянина Броварів» крім Лисенка та Дворянець розглядають ще 3 кандидатури» (ուկրաիներեն). Маєш право знати. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Інтерв'ю з Іваном Григоровичем Дворянцем». Відділ культури Броварської міської ради (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  5. 5,0 5,1 Шахівська Т. Є. Небесна сотня: Герої не вмирають. — Publish centr Giperion, 2014. — P. 40—41. — 130 p. — ISBN 978-966-97172-9-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Антоніна Дворянець». Українська правда (ուկրաիներեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Броварські чиновники не поспішають вшановувати Небесну Сотню» (ուկրաիներեն). Героїка. 14.03.2014. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  8. Шако Т. (29.03.2014). «Думала, що її як жінку не чіпатимуть…" – чоловік Антоніни Дворянець про її загибель від рук "Беркута"» (ուկրաիներեն). Маєш право знати. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.
  9. «"Фальшивая сотня". В списке "героев Майдана" десятки случайных людей» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 27.11.2019. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  10. Бадалян Л (19.02.2017). «ПЕРВАЯ ЖЕНЩИНА НЕБЕСНОЙ СОТНИ: РОДНЫЕ ДО СИХ ПОР ИЩУТ ПРАВДУ О ГИБЕЛИ КИЕВЛЯНКИ-ПЕНСИОНЕРКИ» (ռուսերեն). ТСН. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  11. Шако Т. (27.03.2014). «Міська влада хоче пропіаритись на загиблій на Майдані броварчанці?» (ուկրաիներեն). Маєш право знати. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  12. 12,0 12,1 «Про присвоєння звання "Почесний громадянин міста Бровари"» (ուկրաիներեն). Маєш право знати. 19.09.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Вшанували пам'ять Героя України» (ուկրաիներեն). Маєш право знати. 17.04.2015. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.(չաշխատող հղում)
  14. Рішення від 25.12.2015 № 52-04-07 «Про перейменування вулиць та провулків м. Бровари» [1] Արխիվացված 2016-01-25 Wayback Machine, [2] Արխիվացված 2016-01-27 Wayback Machine. Броварська міська рада. 28.12.2015
  15. «Патріарх Філарет нагородив почесними медалями родичів героїв Небесної сотні» (ուկրաիներեն). ТСН. 05.07.2015. Վերցված է 2015 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել