Անտիֆոնային երգեցողություն

Անտիֆոնային երգեցողություն, երկու երգչախմբի կամ մեներգչի և երգչախմբի փոխնեփոխ երգեցողությունը։

Ծագել է հին հունական ողբերգությունից, որտեղ սովորաբար երգչախումբը բաժանված էր երկու կիսաերգչախմբ (կիրառվել է նաև հին­ հրեական տաճարային երգեցողության մեջ)։ Մեր թվարկության սկզբին այն ներմուծվել է քրիստոնեական մշակույթ (Իգնատիոս Անտիոքացի Աստվա­ծակիր եպիսկոպոս, կաթոլիկական եկեղեցում Ամբրոսիոս Մեդիոլանացի եպիսկոպոս)։

Անտիֆոնային երգեցողության սկզբունքը տարածվել է Իտալի­այում, իսկ վաղքրիստոնյական շրջանում դարձել երգասացության ամենատարածված ձևե­րից։ Հետագայում այն լայնորեն օգտա­գործել են բոլոր ժամանակների բազմա­թիվ կոմպոզիտորներ։

Անտիֆոնային երգեցողությունը կատարել են տղամարդկանց և մանկական երգչախմբերը, ուշ շրջանում կաթոլիկական եկեղեցում քահանան, երգչախմբերի մասերը՝ ամբողջ երգչա­խումբը։ Հայկական պաշտամունքի երգեցողութ­յան մեջ այդ ձևը կոչվում է փոխ։

Անսիֆոնային երգեցողությունը սերել է ժողովրդական երգարվ­ից, մասնա­վորապես՝ շուրջպարային շղթայակապ կառուց­վածքի երգերից։ Խմբի մի մասը մեղեդու 1 նախադասությունն ավարտում է, իսկ մյուս մասը նրանից վերցնում է վերջին բառերը և պատասխանում նույն կամ նոր նախա­դասությամբ՝ ստեղծելով յուրօրինակ երկ­ձայնություն։

Անսիֆոնային երգեցողությունը կիրառվում է նաև ժողովրդական և կոմպոզիտորային գործիքավորման երաժշտության մեջ։ Կոմիտասի երկերից անտիֆոնային երգեցողության նմուշներ են «Էն դիզան», «Եղնիկ», «Օրոր», «Սև ա չոբա­նի շունը» և այլ խմբերգեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։