Իգնատիոս Անտիոքացի

Իգնատիոս Անտիոքացի, նաև՝ Իգնատիոս Աստվածազգյաց (հուն․՝ Ιγνάτιος ο Θεοφόρος, մոտ. 35[1], Սիրիա, Հին Հռոմ - 108, Հռոմ, Հին Հռոմ), Անիտոքի եպիսկոպոս, առաքելական այր, քրիստոնյա մարտիրոս, աստվածաբան, համաքրիստոնեական սուրբ։ Հովհաննես առաքյալի աշակերտը։ Գրել է բազմաթիվ նամակներ՝ ուղղած քրիստոնեական տարբեր համայնքների, որոնցից պահպանվել են 7-ը։ Այդ նամակներից մեկն ուղղված է Պոլիկարպոս Զմյուռնացուն, իսկ մյուսները Եփեսոսի, Մագնեզիայի, Տրալլայի, Ֆիլադելֆիայի, Զմյուռնիայի և Հռոմի եկեղեցիներին։ Նշանավոր է հատկապես՝ քրիստոնյաներին ուղղված նամակը։ Լսելով, որ Հռոմի քրիստոնյաները ձեռնարկում են իր ազատագրման գործը, Իգնատիոսը դիմում է նրանց և խնդրում, որ թույլատրեն իրեն մահանալու Քրիստոսի համար։ Հայ եկեղեցին Իգնատիոս Անտիոքացուն դասել է սրբերի կարգը։

Իգնատիոս Անտիոքացի
Դիմանկար
Ծնվել էմոտ. 35[1]
ԾննդավայրՍիրիա, Հին Հռոմ
Մահացել է108
Մահվան վայրՀռոմ, Հին Հռոմ
ԳերեզմանՀռոմի Սուրբ Պետրոս տաճար
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունաստվածաբան, քահանա, հոգևորական և սուրբ
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
Ignatius of Antioch Վիքիպահեստում

ՆամակներըԽմբագրել

Պահպանված են Իգնատիոսի նամակների 3 տարբեր խմբագրություններ.

  1. Կարճ խմբագրություն բաղկացած է վերոհիշյալ 7 նամակներից և պահպանված միայն հունարենով։
  2. Երկար խմբագրություն բաղկացած է 13 նամակներից և համարվում է Դ դարի խմբագրություն։ Պահպանված է հունարեն բնագրով, հայերեն և լատիներեն թարգմանություններով։
  3. Սիրիական խմբագրություն, բաղկացած է միայն երկու նամակներից. Առ Հռոմեացիս և Առ Պոլիկարպոս։ Հարազատը համարվում է Ա խմբագրությունը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://www.britishmuseum.org/collection/term/BIOG138032
  2. Եզնիկ վրդ. Պետրոսյան «Հայրաբանություն», Էջմիածին 2001