Փոխ, միջնադարյան հայկական երգչային մատյաններում, հատկապես գանձարաններում, հաճախ հանդիպող տերմին, որով նշանակվել են ծավալուն տաղերի ամբողջական այն հատվածները, ուր անհրաժեշտ է եղել փոխել ձայնեղանակը։ Փոխ են կոչվել նաև ծավալուն սաղմոսների ամբողջական հատվածները, երկու մեներգուների փոխեփոխ ասած սաղմոսը և, նույնիսկ, ավետարանական ընթերցվածների այն մասերը, որոնք պետք էր կարդալ ըստ օրվա ձայնի (ձայնեղանակի)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։