Անտիստրոֆե, Անտիստրոֆա, Հակատուն (հուն․՝ ἀντι` ընդդեմ և στροφή` շրջադարձ, բանաստեղծության տուն), անտիկ պոեզիայում՝ հին հունական ողբերգության մեջ կոմպոզիցիոն ձև, ուր առաջին բանաստեղծական տան ռիթմը կրկնվում է երկրորդում։ Նախատեսված է խմբային կատարման համար, որի ժամանակ պարերգային խումբը ռիթմով շարժվում է ձախից աջ, մյուս տունը կատարելիս՝ հակառակ ուղղությամբ։ Եթե պարերգային խումբը բաղկացած է եղել երկու խմբից, ապա առաջինը կատարել է ստրոֆեն, երկրորդը՝ անտիստրոֆեն։ Անտիստրոֆեի օրինակների կարելի է հանդիպել Էսքիլեսի «Շղթայված Պրոմեթևսը», Սոֆոկլեսի «Էդիպ արքա», ինչպես նաև Ստեսիքորի, Պինդարոսի և այլոց ստեղծագործություններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 14 — 208 էջ. — 5000 հատ։

Արտաքին հղումներ խմբագրել