Անտիոքի ասիզներ, Անտիոքի դքսության դատաստանագիրքը, որը դքսության ֆեոդալների սահմանած օրենք-վճիռների ժողովածու է՝ ձևավորված XIII դարում։ Բաղկացած է երկու մասից, առաջինը (17 գլուխ) կարգավորում է սյուզերենի և վասալի հարաբերությունները, երկրորդը՝ (21 գլուխ)՝ քաղաքացիների ամուսնաընտանեկան, գույքային հարաբերությունները, առևտուրը և այլն։ Կիլիկիայի Հայկական Թագավորությունում կիրառվել է առաջին մասը։ Ֆրանսիական սկզբնաղբյուրը մեզ չի հասել։ Պահպանվել է Սմբատ Սպարապետի հայերեն թարգմանությունը, որը հրատարակել է Ղևոնդ Ալիշանը ֆրանսերեն զուգահեռ թարգմանությամբ 1876 թվականին։ Հայերենից թարգմանվել է նաև ռուսերեն 1958 թվականին, թարգմանիչն է Ա. Պապովյանը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 453)։
|