Անտիմոնիտ, ստիբնիտ (ուշ լատին․՝ antimonium ), միներալ, ծարիրի սուլֆիդ՝ Sb2S3 (պարունակում է Sb - 71,4%, S —28,6%, աննշան քանակություններով՝ As, Bi, Pb, Fe, Cu, Au և AgԲյուրեղանում է ռոմբային համակարգում։ Առաջացնում է ասեղնաձև և պրիզմատիկ բյուրեղներ։

  • գույնը՝ մոխրավուն
  • փայլը՝ ուժեղ մետաղական
  • կարծրությունը՝ 2– 2,5
  • Խտությունը՝ 4600 կգ/մ³։
Անտիմոնիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Sb₂S₃[1]
Նիկել-Շտրունցի դասակարգում2.DB.05a[2]
Դանա դասակարգում2.11.2.1
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն8
Ենթակատեգորիաstibnite mineral group?[3][4]

Բացի բուն ծարիրային հանքավայրերից, հանդիպում է նաև բազմաթիվ ծարիրա-սնդիկային հանքավայրերում։

Հայաստանում անտիմոնիտ կա Ազատեկի հանքավայրում (Վայոց ձորի մարզ)։ Անտիմոնիտը ծարիրի ստացման հիմնական հանքանյութն Է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 452