Անտիգուա և Բարբուդայի զինանշան

Անտիգուա և Բարբուդայի զինանշանը նախագծված է 1966 թվականին Գորդոն Քրիստոֆերի կողմից։ Այն պաշտոնապես ներկայացվել է 1967 թվականի փետրվարի 16-ին։ Զինանշանը ավելի բարդ է, քան Անտիգուա և Բարբուդայի դրոշի վրա պատկերվածը, սակայն կան մի շարք տարրեր, որոնք նույնն են։

Անտիգուա և Բարբուդայի զինանշան
Մանրամասնություններ
Հաստատված16 փետրվարի, 1967 (պաշտոնական)
ՍաղավարտԱրծաթագույն սաղավարտ ոսկեգույն եզրերով։ Սաղավարտի վրա արքայախնձոր և 4 հիբիսկուս ծաղիկներ։
ՎահանՍև ֆոնի վրա արև, որը դուրս է գալիս չորս ալիքաձև շերտերից՝ սպիտակ և կապույտ։ Նրանց արանքում կա նաև շաքարի գործարան։
ՎահանաբռնիչներԵրկու եղնիկ, որոնք բռնում են վահանը, ձախ կողմի եղնիկը պահում է նաև շաքարավազ, իսկ ձախինը՝ արմավաշուշանը։ Խոտը շրջապատված է ծովով։
ԿարգախոսEach Endeavouring, All Achieving («Յուրաքանչյուրը աշխատում է, բոլորը վայելում են։»)

Զինանշանի վերևում գտնվում է արքայախնձորը, որով հայտնի են կղզիները։ Կան նաև մի քանի բուսատեսակներ, որոնք շրջապատում են վահանը՝ 4 հիբիսկուս ծաղիկները, շաքարավազը և արմավաշուշանը, որը խորհրդանշում է կղզիների վայրի բնությունը։

Զինանշանի վրա պատկերված է արև, որը նկարված է նաև դրոշի վրա՝ ծագելով կապույտ և սպիտակ ծովից։ Ծագող արևը խորհրդանշում է նոր սկիզբը, իսկ սև ֆոնը ներկայացնում է շատ ազգերի աֆրիկյան ծագումը։ Վահանի ներքևի մասում կա նաև շագարավազի աղաց։

Ներքևի մասում ժապավեն է, որի վրա գրված է ազգային կարգախոսը. «Յուրաքանչյուրը աշխատում է, բոլորը վայելում են»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Antigua & Barbuda: Coat of Arms». www.antiguanice.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.