Անտեսանելի ճանապարհորդը

«Անտեսանելի ճանապարհորդը» (ռուս.՝ «Незримый путешественник»), Իգոր և Դմիտրի Տալանկինների գեղարվեստական ֆիլմը[1], որը նկարահանվել է 1998 թվականին Իգոր Տալանկինի համանուն պիեսի հիման վրա[2]։

Անտեսանելի ճանապարհորդը
ռուս.՝ Незримый путешественник
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1998
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻգոր Տալանկին
ԴերակատարներՎասիլի Լանովոյ
ՕպերատորԼեոնիդ Կալաշնիկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է կայսր Ալեքսանդր I-ի և նրա կնոջ՝ Ելիզավետայի առօրյայի, սովորական օրերի մասին, որոնք նրանք անցկացրել են Տագանրոգում։ Ինչպես հայտնի է պատմությունից, 1825 թվականին Տագանրոգը դարձել է կյսեր վերջին հանգրվանը։ Սակայն ֆիլմում նկատելի է ոչ պաշտոնական պատմական վարկած, ըստ որի՝ Ալեքսանդրը բեմադրել է իր մահն ու թաղումը՝ թողնելով գահը և վարելով մեկուսի կյանք։

Հեղինակների ուշադրությունն ուղղված է այն ներքին պատճառների ուսումնասիրությանը, որոնք նրան դրդել են դրան։ Ռուս միապետը հանդիսատեսին ներկայանում է ոչ թե հզոր կայսրության տիրակալի պայծառ կերպարով, այլ որպես սովորական մարդ։ Որպես սովորական մարդ՝ նա նայում է կնոջ հետ իր փոխհարաբերություններին, դստեր վաղ մահին, տառապում է սպանված հոր՝ կայսր Պավելի մասին մտքերից։

Դերերում խմբագրել

  • Վասիլի Լանովոյ — կայսր Ալեքսանդր I
  • Ալլա Դեմիդովա — Ելիզավետա Ալեքսեևնա
  • Վլադիմիր Գոստյուխին — Եգորիչ, կայսեր կամերդիներ
  • Գեորգի Ժժենով — լեյբ-բժիշկ Վիլիե, շոտլանդացի
  • Սերգեյ Արցիբաշև — գեներալ-ադյուտանտ Դիբիչ
  • Անատոլի Ռոմաշին — իշխան Վոլկոնսկի
  • Սերգեյ Գարմաշ — դոկտոր Տարասով
  • Աննա Վորոնովա — Մարյա
  • Նիկոլայ Սմարչկով — հացթուխ
  • Ստանիսլավ Կոստեցկի — 1-ին ֆելդշեր
  • Սերգեյ Յուրտայկին — 2-րդ ֆելդշեր
  • Յուրի Գոլովաչյով — զինվոր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ և ռեժիսորներ՝ Իգոր և Դմիտրի Տալանկիններ
  • Օպերատոր՝ Լեոնիդ Կալաշնիկով
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Բոյմ
  • Դիմահարդարում՝ Կլավդիա Գամելի
  • Կոստյումներ՝ Գաննա Գանևսկայա
  • Ձայն՝ Ալեքսանդր Նեյման

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել