«Անտեսանելի հյուրը» (իսպ.՝ Contratiempo, «դժբախտ պատահար, խոչընդոտ»)՝ իսպանական դետեկտիվ թրիլեր։ Համաշխարհային պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 23-ին, իսկ Իսպանիայում՝ 2017 թվականի հունվարի 6-ին[4]։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Օրիոլ Պաուլոն։

Անտեսանելի հյուրը
իսպ.՝ Contratiempo
Երկիր Իսպանիա
Ժանրթրիլեր, դրամա և Սպանություն փակ սենյակում
Թվականսեպտեմբերի 23, 2016[1] և հունվարի 16, 2017[1]
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՕրիոլ Պաուլո
Սցենարի հեղինակՕրիոլ Պաուլո
ԴերակատարներՄարիո Կասաս, Անա Վագեներ[2], Խոսե Կորոնադո[2], Բարբարա Լեննի[2], Francesc Orella i Pinell?[2], Պակո Տոուս[2], Դավիդ Սելվաս[2] և Մանել Դուեսո և Ալմիրալ[2]
ՕպերատորՇավի Խիմենես[2]
ԵրաժշտությունՖեռնանդո Վելասկես
ՄոնտաժJaume Martí i Farrés?[2]
Պատմվածքի վայրԻսպանիա և Բարսելոնա
Նկարահանման վայրԲարսելոնա, Տեռասա, Բիսկայա և Վալյե դե Նուրիա
Տևողություն106 րոպե[3]

Ֆիլմը նկարահանվել է Տեռասա քաղաքում, ինչպես նաև Բարսելոնայում և Բիսկայայի շրջանում[5]։

Սյուժե

խմբագրել

Ադրիան Դորիան երիտասարդ գործարար է, ով մեղադրվում է իր սիրուհու՝ Լաուրա Վիդալի սպանության մեջ։ Նա չի ընդունում իր մեղքը և մինչև դատը տնային կալանքի տակ էր։ Նրա իրավաբան՝ Ֆելիքսը վարձում է փաստաբան Վիրջինիա Գուդմանին, ով չի պատրաստվում պարտվել այս գործը, քանի որ դա նրա կարիերայի վերջին գործն էր։ Երեկոյան՝ մինչ դատը, Վիրջինիան գալիս է Ադրիանի մոտ, որպեսզի գտնի պաշտպանության լավագույն ռազմավարությունը։ Նա ասում է, որ նրանք ունեն երեք ժամ, և խնդրում է Ադրիանին պատմել ամեն ինչ։

Ադրիանը պատմում է Վիրջինիային, թե ինչպես նա և Լաուրան ստանալով անանուն հաղորդագրություն շանտաժիստից, հանդիպել են քաղաքից հեռու մի հյուրանոցում, բայց հասկացել են, որ դա թակարդ էր ու փորձել են հեռանալ։ Ինչ-որ մեկը հարվածեց Ադրիանին և նա ուշաթափվեց։ Երբ նա ուշքի եկավ, տեսավ, որ Լաուրան մահացել է և ամբողջ՝ շանտաժիստի համար նախատեսված գումարը, թափված էր լոգարանով մեկ։ Ոստիկանության ժամանումից հետո, պարզվում է, որ սենյակի դուռը փակված է ներսից, պատուհանները նույնպես փակված էին։ Ոչ ոք չէր կարող մուտք գործել սենյակ և աննկատ մնալ։ Հետևաբար Ադրիանը՝ Լաուրայի սպանության միակ կասկածյալն է։ Բայց Վիրջինիան պնդում է, որ Ադրիան ողջ պատմությունը չի պատմում, նրան օգնելու համար նա պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը։

Այնուհետև Ադրիան պատմում է նրան Փարիզ իր գործուղման մասին՝։ Իրականում նա չէր մեկնել Փարիզ, այլ Լաուրայի հետ ժամադրման էր։ Ճանապարհին վթարի են ենթարկվում և նրանց հետ բախված մեքենայի վարորդ Դանիել Գարիդոն անունով երիտասարդը մահանում է։ Լաուրան որոշում է, որ դա նրանց մեղքը չէ, քանի որ Դանիելը խոսում էր հեռախոսով և չէր ամրացրել անվտանգության գոտին։ Այդ պահին ճանապարհով անցնող մեկ այլ մեքենա, կանգնում է օգնություն ցուցաբերելու։ Լաուրան վերցնում է Դանիելի բջջային հեռախոսը, որն այդ պահին զանգում էր և ձևացնում, թե իրենք բախվել են միմյանց հետ և օգնության կարիք չունեն, որպեսզի օգնության եկած վարորդը ոչինչ չկասկածի։ Լաուրան համոզում է Ադրիանին ազատվել Դանիելի մեքենայից և մարմնից, որպեսզի չվտանգեն իրենց ապագան։ Ադրիանը համաձայնվում է, մեկնում մահացածի մեքենայով դեպի տեղական լիճը։

Մինչ Ադրիան զբաղված էր Դանիելի մեքենայով, Լաուրան փորձում էր գործի դնել Ադրիանի մեքենան, բայց չկարողացավ։ Նրան օգնության է հասնում տեղի բնակիչ, ով փորձում է տեղաշարժել մեքենան դեպի իր տունը՝ վերանորոգելու համար։ Մինչ նա վերանորոգում էր մեքենան, Լաուրան խոսում էր իր կնոջ հետ։ Լաուրան ներկայանում է ուրիշ անունով և ասում, որ մենակ էր ճանապարհ գնում։ Նայելով տան լուսանկարները, Լաուրան հասկանում է, որ գտնվում է Դանիելի ծնողների տանը։ Այդ պահին նրանք զանգում են Դանիելի բջջային հեռախոսին և Լաուրան արագ հանում է մահացածի հեռախոսը և թաքցնում այն նրանց բազկաթոռի մեջ։ Երբ Լաուրան հրաժեշտ է տալիս նրանց և հեռանում, պարոն Գարիդոն նկատում է, որ Լաուրան ուղղեց նստատեղը, այսինքն, ամենայն հավանականությամբ, մինչ այդ նա չէր ղեկին։ Վերադառնալով Ադրիանի մոտ, նա պատմում է նրան ամեն ինչ, նրանք վերադառնում են քաղաք և խոստանում են, որ երբեք չեն հանդիպի։

Փորձելով մոռանալ այդ ամենը՝ Ադրիանը կենտրոնանում է իր բիզնեսի վրա։ Մի քանի օր անց, նրան կանչում են ոստիկանությունից, քանի որ պարոն Գարիդոնը նշել էր Լաուրայի մեքենայի համարները, որը պարզվում է Ադրիանի մեքենայինն են։ Ադրիանի իրավաբան՝ Ֆելիքսը կեղծ ալիբի է ստեղծում, իբր ավտովթարի օրն Ադրիանը Փարիզում էր։ Որոշ ժամանակ անց Ադրիանը ստանում է «Տարվա երիտասարդ գործարար» կարգավիճակը։ Տոնակատարության ժամանակ նրան մոտենում է պարոն Գարիդոնը, ով կասկածում է, որ Ադրիանն ինչ-որ բան գիտի իր որդու մահվան մասին, բայց Ադրիան հերքում է ամեն ինչ, և պահակախումբը հեռացնում է Գարիդոնին։

Մի քանի շաբաթ անց Ադրիանը լսում է, որ նախկին երիտասարդ բանկային աշխատող՝ Դանիել Գարիդոնը մեղադրվում է խարդախության մեջ, և, որ նա չի կորչել, այլ ուղղակի փախչել է՝ հսկայական գումար գողանալուց հետո։ Ադրիանը զանգում է Լաուրային ու պատմում նրան այդ ամենը, հանդիպման ժամանակ Լաուրան խոստովանում է, որ նա ոչ միայն հանգուցյալի հեռախոսն էր վերցրել, այլ նաև դրամապանակը։ Նա՝ օգտագործելով Դանիելի ինքնության քարտը, կարողացել է մտնել համակարգ և գողացել է գումար՝ ոստիկանությանը շեղելու համար։ Լաուրան նաև սպառնաց Ադրիանին, որ կմատնի նրան, եթե վերջինս գնա ոստիկանություն։

Մի քանի օր անց Ադրիանը ստանում է լուսանկար, որում պատկերված է այն լիճը, որտեղ նա գցել էր Դանիելի մեքենան, և ձայնագրություն, որում մի ձայն հրամայում է նրան և Լաուրային՝ 100 հազար եվրո գումարով գնալ քաղաքի ծայրամասում գտնվող հյուրանոցը։ Այնուհետև տեղի է ունենում այն ինչ արդեն նշվել էր, բացառությամբ մի բանի՝ իրականում Ադրիան տեսել էր, թե ով հարվածեց նրան։ Դա պարոն Գարիդոն էր։

Վիրջինիան հավատացնում է Ադրիանին, որ ի տարբերություն ոստիկանությանը, նա հավատում է նրան, և նրա պատմությունը մոտ է իրականությանը, քանի որ տիկին Գարիդոնն աշխատում է այդ հյուրանոցում, և կարող էր կազմակերպել իր ամուսնու գաղտնի ներխուժումը սենյակ։ Այնուհետև Վիրջինիան նշում է, որ Ադրիանը պետք է հայտարարի դատարանում, որ ազատվել է Դանիելի մարմնից՝ դա՝ պարոն Գարիդոյի վրեժխնդրության վարկածը կդարձնի իրականությանը մոտ։ Նա խնդրում է նրան քարտեզի վրա նշել լճի տեղը, որտեղ նա հրել էր մեքենան։ Ադրիանը նաև խոստովանում է, որ մեքենան ջուրը գցելուց առաջ, նկատել էր, որ Դանիելը դեռ ողջ է, բայց դա չկանգնեցրեց նրան։

Այդ ժամանակ Վիրջինիան ասում է, որ հասկացել է այն, որ իրականում Ադրիանը հանգամանքների զոհ չէ, այլ փորձում է մեղադրել Լաուրային և Գարիդոյին՝ իրեն փրկելու համար։ Այդ պահին զանգում է Ֆելիքսը և ասում, որ վարորդը, ով ճանապարհին տեսել էր նրանց և կարող էր խոսել դատարանում, կաշառված է և Ադրիանի դեմ ցուցմունք չի տա։ Քանի, որ ամեն ինչ կարգավորված է, Վիրջինիան դուրս է գալիս ասելով, որ շուտով կվերադառնա։ Ադրիանը նկատում է, որ գրիչը՝ որը նրան Վիրջինիան էր տվել, թաքնված խոսափող ու ռադիոհաղորդիչ ունի։ Պատուհանից նա տեսնում է, որ պարոն Գարիդոնը հետևում է նրան՝ դիմացի շենքի բնակարանից։ Հենց այդտեղ մտնում է Վիրջինիան, ով իրականում տիկին Գարիդոնն է։ Բնակարանում գտնվող պարոն Գարիդոնն արձանագրեց Ադրիանի խոստովանությունը և հիմա զանգահարում է ոստիկանություն՝ ասելու, որ նրանք իրենց որդու սպանության մասին ապացույց ունեն։ Այդ պահին Ադրիանի տան դուռը բացվում է և իսկական Վիրջինիա Գուդմանը ներս է մտնում, սակայան Ադրիանը լավ հասկանում է, որ նրա համար արդեն ամեն ինչ վերջացած է։

Դերերում

խմբագրել
  • Մարիո Կասաս՝ Ադրիան Դորիա
  • Անա Վագեներ՝ Վիրջինիա Գուդման
  • Բարբարա Լեննի՝ Լաուրա Վիդալ
  • Խոսե Կոռոնադո՝ Թոմաս Գարրիդո
  • Ֆրանչեսկ Օրելլա՝ Ֆելիքս
  • Դավիթ Սելվաս՝ Բրունո
  • Պակո Տոուս՝ Վարորդ
  • Սան Էլամոս՝ Սոնյա
  • Ինյիգո Գաստեսի՝ Դանիել Գարիդո
  • անել Դյուեսո – Տեսուչ Միլան
  • Բլանկա Մարտինես – Վիրջինիա Գուդման (իսկական)
  • Ռութ Լեոպիս – Էվա

Քննադատություն

խմբագրել

Կինովարձույթից ստացած շահույթն Իսպանիայում կազմել է 3.9 միլիոն դոլար, Չինաստանում `172.4 միլիոն CN ¥ (25 միլիոն դոլար)[6]։ Հավաքելով գրեթե կես միլիոն հեռուստադիտող (555 476), ֆիլմը՝ Իսպանիայում դարձավ ամենահայտնիներից մեկը՝ տարվա առաջին կեսին[7]։

Մրցանակներ

խմբագրել
  • 2017 – Պորտլանդի միջազգային կինոփառատոն – Best of PIFF After Dark Sidebar Oriol Paulo[8]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Internet Movie Database — 1990.
  4. «Невидимый гость» (ռուսերեն). ФильмПРО. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  5. Inma Fernández (16-11-2015). «Un cadáver en la cama de Mario Casas». El Periódico. Վերցված է 3-01-2017-ին.
  6. «看不见的客人». Cbooo (Chinese). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Premios Óscar Latinos. «Taquilla España: 2017» (իսպաներեն). Վերցված է 13-08-2017-ին.
  8. Awards — IMDb