«Անվիճարկելի 3» (անգլ.՝ Undisputed III: Redemption), Այզեկ Ֆլորենտայնի 2010 թվականին արտադրված մարտաֆիլմ, որի գլխավոր դերում Սկոտ Էդկինսն է։

Անվիճարկելի 3
անգլ.՝ Undisputed III: Redemption և պարս.՝ شکست‌ناپذیر ۳: رستگاری
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտարվեստի մասին ֆիլմ, մարտաֆիլմ, ֆիլմ բանտի մասին, թրիլեր[1] և դրամա
Թեմաընդհանուր մենամարտեր
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱյզեկ Ֆլորենտայն
ՊրոդյուսերԱվի Լերներ և Լատի Գրոբման
Սցենարի հեղինակԲոազ Դևիդսոն
ԴերակատարներՍքոթ Էդքինս, Մայքլ Շենոն Ջենքինս, Խրիստո Շոպով, Մարկո Զազոր, Լաթիֆ Քրաուդեր դոս Սանտոս, Մարկ Իվանիր, Ռոբերտ Կոստանցո, Վերմոն Դոբչեֆ, Վալենտին Գանև և Michael Baral?[2]
Պատմվածքի վայրՌուսաստան
Նկարահանման վայրԲուլղարիա
ԿինոընկերությունNu Image
Տևողություն96 րոպե
Բյուջե3 000 000 $
ՆախորդԱնվիճարկելի 2
ՀաջորդԲոյկա։ Անվիճարկելի

2016 թվականի սեպտեմբերի 1-ին թողարկվել է ֆիլմի չորրորդ մասը, որը կոչվում է «Բոյկա. Անվիճարկելի» (անգլ.՝ Boyka: Undisputed), ռեժիսորը Թոդոր Չապկանովն է։

Սյուժե խմբագրել

«Աշխարհի ամենաիդեալական մարտիկ» Յուրի Բոյկան ստացած վնասվածքից հետո, նա դեռևս ցանկանում է կրկին կռվել։ Այդ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից ընտրում են լավագույն մարտիկներին, որպեսզի նրանք կռվեն ազատության համար։ Ռուսաստանի մարտիկը դարձավ Յուրի Բոյկան, ով հաղթել էր «կեղծ» չեմպիոն Վլադիմիր Զայկովին։ Արդյունքում ընտրվեցին ութ մարտիկներ, ովքեր միմյանց հետ հերթով պետք է մարտնչեին, իսկ վերջում մնալու էին երկու մարտիկ, ովքեր էլ պետք է կռվեն եզրափակիչ փուլում։ Նա ընկերանում է ամերիկացի մարտիկ Տուրբոյի հետ, ում հետ սկզբում վատ հարաբերությունների մեջ էր։ Ժամանակի ընթացքում նրանք հասկանում են, որ բոլորին բացի Ռաուլ «Դոլոր» Կինոնեսին աշխատացնում են, որպեսզի թուլանան և Ռաուլը նրանց կարողանա հաղթել։ Նա կստանա ազատություն և մենեջերները կստանան մեծ գումարներ։ Հետո նրանք իմանում են, որ պարտված մարտիկները անհետանում են և տուն չեն վերադառնում։ Բանտի կառավարիչը հասկանում է, որ Տուրբոն մեծ վտանգ է հանդիսանում «Դոլորի» հաջորդ մարտի համար և նրան հրամայում է ուժեղ ծեծել։ Բոյկան, իմանալով դրա մասին, օգնում է Տուրբոյին փախչել, ինչի արդյունքում Ռաուլը կոտրում է Բոյկայի ոտքը, բայց նա չի հանձնվում և հաղթում է նրան։ Երբ Յուրին նստում է և սառույցը մոտեցնում է իր ոտքին, նրան մոտենում է բանտի կառավարիչը և ասում, որ ազատություն ստանում է միայն մեկ հոգի, բայց քանի որ Տուրբոյին չեն կարողացել գտնել, Բոյկան համարվում է պարտվող։ Նրան տանում են բանտից սահմաններից դուրս և պատրաստվում են գնդակահարել, բայց հայտնվում է Տուրբոն, սպանում կառավարչին ու նրա աշխատողներին, ապա Բոյկային տանում է Գագայի մոտ։ Գագան Յուրիին տալիս է իր հասանելիք գումարը, ընկերները իրար հրաժեշտ են տալիս, և Բոյկան գնում է քաղաք։

Դերակատարներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

2010 թվականին ActionFest մրցանակաբաշխությանը ֆիմը արժանանում է երկու մրցանակների՝ «լավագույն ռեժիսորական աշխատանք» և «մարտերի լավագույն բեմադրում» կատեգորիաներում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://movies.livemall.co/movie/Undisputed-III-Redemption/1021309
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Список премий Արխիվացված 2019-07-12 Wayback Machine на официальном сайте (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել