Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ (ֆիլմ)

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», (անգլ.՝ Endless escape, eternal return), 2012 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։ 2013 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում[1]։

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2012
Լեզուհայերեն՝ անգլերեն լուսագրերով
ՌեժիսորՀարություն Խաչատրյան
ՊրոդյուսերՀարություն Խաչատրյան
Սցենարի հեղինակՀարություն Խաչատրյան
Միքայել Ստամբոլցյան
ՕպերատորՎրեժ Պետրոսյան
Սուրեն Թադևոսյան
ԵրաժշտությունԱվետ Տերտերյան
հնչյունային օպերատոր՝ Հայկ Իսրայելկան, Կարեն Ծատուրյան
Տևողություն87 րոպե

Սյուժե խմբագրել

Մարդիկ, ժողովուրդ, փախուստ, վերադարձ։ Ինչո՞ւ են մարդիկ փախչում իրենց արմատներից։ Ազգային նկարագի՞ր, թե՞՝ ժամանակի պատրանք։

«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմի հերոսներից մեկի' Հայկի պատմությունն է։ Հեղինակը 1980-ականների վերջից սկսել է հետևել Հայաստանից Ռուսաստան տեղափոխված Հայկի կյանքին և փորձել մի փիլիսոփայական հարցադրման պատասխան ստանալ․ ինչո՞ւ են մարդիկ լքում իրենց հայրենիքը և արդյոք հաջողվում է նրանց օտար ափերում առավել լավ կյանքի արժանանալ։ Այս գեղարվեստավավերագրական ուսումնասիրությունը ռեժիսորի հեղինակային միևնույն խորագիրը կրող ֆիլմաշարի առաջին ֆիլմն է[2]։

Դերերում խմբագրել

Հայկ Խաչատրյան, Ռուբեն Հախվերդյան, Գևորգ Աղեկյան, Ստեփան Հովհաննիսյան, Յուրա Հովհաննիսյան, Սայաթ Այվազյան, Հայկ Ալեքսանյան, Վոլոդյա Ասատրյան

Մրցանակներ խմբագրել

  • Լավագույն ռեժիսոր, ՀԱԿ «Հայակ» մրցանակաբաշխություն, Երևան, 2013 թ.[3]
  • Լավագույն վավերագրական ֆիլմ, ՀԱԿ «Հայակ» մրցանակաբաշխություն, Երևան, 2013 թ.

Մեջբերումներ ֆիլմի մասին խմբագրել

  Իմ բոլոր ֆիլմերն էլ ուսումնասիրություններ են տարբեր իրավիճակների, մարդկանց տեսակների, մի գյուղի, մի քաղաքի… Ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչու են մարդիկ հեռանում, որովհետև իմ մեջ էլ եղել է փախուստի ցանկությունը։
- Հարություն Խաչատրյան[4]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը՝ «Ոսկե ծիրանի» «Արտամրցութային ծրագրեր» անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  2. Անվերջ փախուստ՝ վերադարձի հույսով
  3. ««Հայակ» ազգային կինոյի մրցանակների բաշխման արդյունքները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  4. Ինչո՞ւ են անվերջ փախչում ու հավերժ վերադառնում

Արտաքին հղումներ խմբագրել