Վրեժ Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 19, 1951(1951-09-19), Երևան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 21, 2021(2021-12-21)[1]), հայ կինոօպերատոր, կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2], ՀՀ Նախագահի մրցանակի մրցանակակիր։

Picto infobox cinema.png
Վրեժ Պետրոսյան
Vrezh Petrosyan.jpg
Ծնվել է1951
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 21, 2021(2021-12-21)[1] (70 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոօպերատոր, ռեժիսոր, սցենարիստ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի դափնեկիր

ԿենսագրությունԽմբագրել

Վրեժ Պետրոսյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1957-1967 թվականներին սովորել է Երևանի N108 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական բաժինը, Վադիմ Յուսովի արվեստանոցը։ 1976 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում։ Որպես բեմադրող օպերատոր և ռեժիսոր նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնք արժանացել են միջազգային կինոմրցանակների։ 2001 թվականից դասավանդում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտում, արվեստանոցի ղեկավար է, պրոֆեսոր։

ՖիլմագրությունԽմբագրել

  • «Դուք ումն եք, ծերուկ» - բեմադրող-օպերատոր, 1983 թ. Մոսկվա, Գորկու անվ. կ/ս, ռեժ. Վ. Պիչուլ
  • «Ոսկին և հողը» - բեմադրող-օպերատոր, 1984 թ. Հայֆիլմ, ռեժ. Ա. Մանարյան
  • «Կապիտան Առաքել» - բեմադրող-օպերատոր, 1985 թ. Հայֆիլմ, ռեժ. Ա. Մանարյան
  • «Ապրիլ» - բեմադրող-օպերատոր, 1985 թ. Հայֆիլմ, ռեժ. Վ. Չալդրանյան
  • «1954 թվականի ձմեռը» - բեմադրող-օպերատոր, 1985 թ. Հայֆիլմ, ռեժ. Վ. Մելքոնյան
  • «Ադամամութ» (Եվ կրկնվում է ամեն ինչ) - բեմադրող-օպերատոր, 1989 թ. Հայֆիլմ, ռեժ. Բ. Հովհաննիսյան
  • «Քամին ունայնության» - բեմադրող-օպերատոր, 1991 թ. Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
  • «Ձայն բարբարոյ...» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 1991 թ. Հայֆիլմ, ռեժ. Վ. Չալդրանյան
  • «Արարատյան կայարան» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 1994 թ. Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
  • «Անապատի լռության մշտարթուն արձագանքները» - հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 1994 թ. Հայֆիլմ, Հայ Դատ (Սիրիա)
  • «Ղարաբաղյան անավարտ օրագիր» - բեմադրող-օպերատոր, 1995 թ. Հայֆիլմ, Ալմա-Մաթեր
  • «Անվերջ ձգվող դասամիջոց» - սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, բեմադրող-օպերատոր, 1996 թ. Հայֆիլմ, Ալմա-Մաթեր
  • «Հայերի դանիացի մայրը՝ Քարեն Եփփե» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 1996 թ. Հայֆիլմ, Դանիայի Հեռուստատեսություն, Վ. Պետրոսյան, Գ. Հայրապետով
  • «Ես ապրում եմ ողջերի հետ» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2004 թ. ՀԱՅԿ կ/ս
  • «Պոետի վերադարձը» - բեմադրող-օպերատոր (համատեղությամբ) 2005 թ. Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
  • «Ֆրիդ» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2006 թ. Լաթար ստուդիա, Վ. Պետրոսյան
  • «Լույսի հետք» - սցենարի հեղինակ, բեմադրող-ռեժիսոր, բեմադրող-օպերատոր, 2006 թ. Հայֆիլմ
  • «Սահման» - բեմադրող-օպերատոր, 2009 թ. Հայֆիլմ, ռեժ. Հ. Խաչատրյան
  • «Ապրելու առաքելություն» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, օպերատոր, 2011 թ. Վ. Պետրոսյան, ՀԱՅԿ կ/ս
  • «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» բեմադրող-օպերատոր, 2014 թ. ՀՀԱԿ, Ոսկե Ծիրան, ռեժ. Հ. Խաչատրյան
  • «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2014 թ. ՀԱՅԿ կ/ս
  • «Պոեմ միայնակ գայլի մասին» - սցենարի հեղինակ, ռեժիսոր, 2016 թ. Վ. Պետրոսյան

ՄրցանակներԽմբագրել

  • «Ադամամութ» (Եվ կրկնվելու է ամեն ինչ) մրցույթի մասնակից, 1-ին Խորհրդային կինոփառատոնը օպերատորական աշխատանքի համար, Սվերդլովսկ ՌԴ, 1990 թ.
  • «Ձայն բարբարոյ...» Մրցանակ «Ոսկե արծիվ» լավագույն պատկերաշարի համար, ՄԿՓ Թբիլիսի 1993 թ.
  • «Անվերջ ձգվող դասամիջոց», Լավագույն վավերագրական ֆիլմի մրցանակ - Վահագնի, ՀԿՓ 2001 թ.
  • «Ես ապրում եմ ողջերի հետ», Դիպլոմ ՄԿՓ Թեհրան, 2004 թ, Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2004 թ.
  • «Ֆրիդ» Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2005 թ.
  • «Լույսի հետք»
    • Մրցանակ «Լավագույն կինոօպերատորական աշխատանք», ՄԿՓ Նաուսսա, Հունաստան, 2007 թ.
    • Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Ոսկե Ծիրան», 2006 թ.
    • Մրցույթի մասնակից - ՄԿՓ «Կինոշոկ», Անապա, ՌԴ 2006 թ.
  • «Սահման» Հավակնորդ «Լավագույն օպերատորական աշխատանք», ՄԿՓ Հյուստոն, ԱՄՆ 2009 թ.
  • «Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը» Մրցանակ «Իկոնա» Պատմական և ռազմական ֆիլմերի ՄԿՓ, Վարշավա, Լեհաստան, 2015 թ.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել