Անվար Աբիջան (Աբիջանով) (հունվարի 25, 1947(1947-01-25), Ֆերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 2020(2020-04-11), Տաշքենդ, Ուզբեկստան, իրական անվանումը Անվարժան Օբիտժանով), ուզբեկական խորհրդային լրագրող, բանաստեղծ, ֆանտաստ-գրող։ 1998 թվականին արժանացել է «Ուզբեկստանի ազգային պոետ» անվանը։

Անվար Աբիջան
Anvar Obidjon
Ծնվել էհունվարի 25, 1947(1947-01-25)
ԾննդավայրՖերգանա, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 11, 2020(2020-04-11) (73 տարեկան)
Վախճանի վայրՏաշքենդ, Ուզբեկստան
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուզբեկստան
Ժանրերֆանտաստիկա
Անվար Աբիջան Վիքիդարանում
 Anvar Obidzhon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պալասան փոքրիկ գյուղում (Ուզբեկստան, Ֆերգանի մարզ)։ Ծառայել է խորհրդային բանակում, աշխատել է որպես բամբակագործ, թերթի խմբագիր, ռադիոյի խմբագիր։ 1979 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի լրագրության հեռակա ֆակուլտետը։ Աշխատել է որպես խմբագիր «Yosh kuch» հրատարակությունում, «Երիտասարդ ուժ» (1988 թ.), «Mushtum» (1988-1989 նթթ.) ամսագրերում, գլխավոր խմբագիր «Чулпан» (1989-1998 թթ.) հրատարակությունում, ուզբեկական հեռուստաընկերությունում։ Ապրում է Տաշքենդում։

Նրա ստեղծագործությունները սկսել են հրատարակվել 1974 թվականից։ Գրել է ուզբեկերենով։ Հայտնի է իր գիտա-ֆանտաստիկ «Ալամազոնը և իր հետևակը» («Alamazon va Gulmat xangomasi») պատմվածքով, որը պատմում է յոթերորդ դասարանցի Ալամազոնի և իր ընկերների արկածների մասին։ Թողարկել է նաև մանկական ֆանտաստիկայի ժողովածու «Դաժան Մեշպալվան» («Meshpolvonning janglari») (1991 թ.) անունով։

Հրատարակություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • «Ալամազոնը և նրա հետևակը». Ֆանտաստիկ պատմվածք
  • «Դաժան Մեշպալվան». Հեքիաթ, արկածային, ֆանտաստիկ

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ալամազոնը և նրա հետևակը
  • Ոսկի սրտով ավտոտղան
  • Ինքնակոչ համար 0099
  • Օլովջան զորահրամանատարը
  • Տանջվող ճանճի կյանքն ու մահը
  • Խենթեր մեր շուրջը
  • Ինչ ասես չես տեսնի երազում
  • Կաչաղակի բամբասանքներ
  • Դաժան Մեշպալվան

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվար Աբիջան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվար Աբիջան» հոդվածին։