Անվանակոչությունը (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը

«Անվանակոչությունը» (ռուս.՝ Именины), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1888 թվականին, «Հյուսիսային պարբերական» ամսագրում № 11 Անտոն Չեխով ստորագրությամբ։

Անվանակոչությունը
ռուս.՝ Именины
Տեսակնովել
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1888

Հրապարակումներ խմբագրել

Անտոն Չեխովի «Անվանակոչությունը» պատմվածքը գրվել է 1888 թվականին «Հյուսիսային պարբերական» գրական ամսագրի խմբագրության պատվերով, առաջին անգամ հրապարակվել է 1888 թվականին, «Հյուսիսային պարբերական» ամսագրում № 11 Անտոն Չեխով ստորագրությամբ։ Ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակված Ա. Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի մեջ, 1893 թվականին տպագրվել է «Միջնորդ» ժողովածուում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն, սերբախորվաթերեն և շվեդերեն։

Քննադատություն խմբագրել

Պատմվածքի մասին գրողի կենդանության օրոք եղած քննադատական գրախոսություններում շեշտվում էր հոգեբանական վերլուծության խորությունը և գեղարվեստականությունը։ «Օրվա նորություններ» թերթի մեկնաբան Վ. Վ. Կուզմինը գրում էր[1], - «Պատմվածքը գրված է վարպետորեն, փայլուն կերպով, ջերմ, գեղարվեստորեն, հասարակ և ճշմարիտ <...> Հրաշալի կերպով է ընդգծված հիվանդ կնոջ հոգեբանական ճգնաժամի պահը...»: Հոգեբանական վերլուծության խորությունը նշվել է նաև Ն. Վենևիչի[2] և քննադատ Ա-ի կողմից[3]։

Ամսագրային մեկնաբանները մատնանշում էին պատմվածքի սյուժեի ձգձգվածությունը։ Այսպես, Ա. Ի. Վվեդենսկին գրում էր պատմվածքի «գեղարվեստական ամբողջականությանը» վնասող մանրամասնությունների «անվերջանալի շարանի մասին»[4]։ Ն. Լադոժսկին պատմվածքը համարում էր «երկարաձգված և տաղտկալի»[5]։

Քննադատ Ռ. Դիստերլոն «Նեդելյա» թերթում գրում էր, որ պատմվածքը ստեղծված է «կատարելապես կոմս Տոլստոյի ոգով և ոճով»։

Գործող անձինք խմբագրել

  • Օլգա Միխայլովնա, անվանակոչիկի կինը
  • Պյոտր Դիմիտրիչ, անվանակոչիկ, որը դուր է գալիս շատ կանանց
  • Կյուբով Ալեքսանդրովնա Շելլեր, ինստիտուտը վերջերս ավարտած տասնյոթ տարեկան աղջիկ, հյուր
  • Վառվառա, սպասուհի

Սյուժե խմբագրել

Չեխովի պատմվածքը բաղկացած է հինգ մասից։ Իրադարձությունները տեղի են ունենում երիտասարդ ամուսնական զույգի` Օլգա Միխայլովնայի և Պյոտր Դիմիտրիչի տանը։ Օլգա Միխայլովնան գտնվում է հղիության յոթերորդ ամսում։ Պյոտր Դիմիտրիչի անվանակոչությանը հրավիրված էին հյուրեր և տոնական եռուզեռը տհաճություն էր պատճառում Օլգա Միխայլովնային։ «Նա ցանկանում էր հեռանալ տնից, նստել ստվերում և երկու ամիս հետո ծնվող մանկան մասին մտքերով տարված հանգստանալ»։

Ճաշից հետո տանտերերն ու հյուրերը գնացին այգի զբոսնելու։ Հյուղակի մոտ նստելու համար դուրս եկավ նաև Օլգա Միխայլովնան և այդ պահին նրա կողքով անցան Պյոտր Դիմիտրիչն ու Լյուբոչկան։ Օլգա Միխայլովնան թաքնվեց հյուղակում, սկսեց լսել նրանց խոսակցությունը։ Պյոտր Դիմիտրիչը պատմում էր Լյուբային, թե ինչպես է ինքը մի անգամ դատարան ընկել։ Իր պատմածը նա ուղեկցում էր հետևյալ բառերով, - «Մեզ մոտ այնպիսի կարգ ու կանոն է, որ դուք կարող եք առանց երկմտելու կարծիք հայտնել արևի, լուսնի, ինչի մասին ուզում էք, բայց աստված հեռու պահի, որ դիպչեք լիբերալներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Читатель. Заметки читателя. — «Новости дня», 1888, № 1944, 2 декабря
  2. «Очерки современной литературы». — «Русский курьер», 1888, № 319, 18 ноября
  3. «Журнальное обозрение». — «День», 1889, № 219, 5 января
  4. «Русские ведомости», 1888, № 333, 3 декабря
  5. «Критические наброски». — «Санкт-Петербургские ведомости», 1888, № 326, 25 ноября

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Именины // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Արտաքին հղումներ խմբագրել