Անսեմբուրգի նոր ամրոց

Անսեմբուրգի Նոր ամրոց (ֆր.՝ Grand Château d'Ansembourg), կենտրոնական Լյուքսեմբուրգի ամրոցներից մեկը, որը պատկանում է Յոթ ամրոցների հովտին։ Տեղակայված է Անսեմբուրգի հին ամրոցի մոտ։ Կառուցվել է գործարանատեր Թոմաս Բիդարտի կողմից 1639 թվականին։

Անսեմբուրգի Նոր ամրոց
Անսեմբուրգի Նոր ամրոց

ՊատմությունԽմբագրել

1639 թվականին Թոմաս Բիդարտը կառուցել է այսօրվա ամրոցի կենտրոնական մասը՝ որպես հարմարավետ տուն՝ շրջապատված պարիսպներով և աշտարակներով։ Վերջիններից երկուսը դեռ կանգուն են։ Սկզբում Բիդարտը, որը Լյուքսեմբուգի երկաթի և պողպատի արդյունաբերական կենտրոնի նախաձեռնողն էր, կառույցն անվանեց Maison des Forges (Դարբինների տուն)։ Երեսնամյա պատերազմի ընթացքում նա հայտնաբերեց տարածքի ջրային ռեսուրսներն ու օգտագործեց դրանց փայտանյութը և երկաթը՝ զենքեր կռելով հին ամրոցի կից ձուլարանում։ Դրա արդյունքում նրա ընտանիքը բարգավաճեց և արժանացավ Անսեմբուրգի լորդերի տիտղոսի իրավունքին, որը մինչև 1671 թվականը պատկանել էր Ռեվիլ ընտանիքին։

Դե Մարշան ընտանիքը, որն ամուսնության արդյունքում ժառանգեց կալվածքը, ձեռնարկեց ներկայիս կառույցի շինարարությունը։ 1719 թվականին բակն ընդարձակվեց՝ տարածվելով նախնական կառույցի երկու կողմերում։ Հարավային ֆրոնտոնն ընդլայնվեց շքեղ կամարով, որտեղ տեղակայված չորս արձանները խորհրդանշում էին չորս մայրցամաքները։ Կառույցի առջև այգիներ են, որոնք միացած են ամրոցին կամարաշարքի միջոցով։ Առաջին հարկի պատշգամբի մուտքից բացվում է հրաշալի տեսարան դեպի պարտեզներ՝ որոնք ձևավորված են ծաղկանոցներով և շատրվանով։ 1740-1750 թվականներին Լամբերտ ժոզեֆ դե Մարշանը հետագայում մշակեց պարտեզները և ընդլայնեց հիմնական կառույցի հյուսիսային կողմում գտնվող շինությունները, որոնք կարող էին օգտագործվել՝ որպես կացարաններ ամրոցի աշխատակազմի համար։ 1759 թվականին նա ավելացրեց բարոկկո ոճով ձևավորված դարպասը, որի վրա պատկերված էին Անսեմբուրգի և Վելբրուկայի զինանշանները[1]։

ՆերկայումսԽմբագրել

1987 թվականից ի վեր ամրոցը պատկանում էր Սուկիո Մահիկարին, ձեռնարկել է ամրոցի վերականգնումը՝ Լյուքսեմբուրգի ազգային հուշարձանների ծառայության օգնությամբ։ Սկզբում աշխատանքներ են տարվել հիմքերի ու պատերի ամրացման և պարտեզում վերին տաղավարի սանդուղքի վերականգնման վրա։ 1999 թվականին այգու արձանները և շատրվանները վերանորոգվեցին, իսկ երկու ենթակողմերի տանիքն ու կենտրոնական հատվածը վերակառուցվեցին։ Աշխատանքն այժմ կենտրոնացած է շենքի ամենահին մասի վերականգնման վրա, որը թվագրվում է 17-րդ դարին[2]։

Ամրոցի այգիները հասանելի են ամեն օր ժամը 9-ից։ Ամեն տարի ամրոցում կազմակերպվում են մի շարք մշակութային միջոցառումներ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Plus de details sur l’histoire...", Grand Château d'Ansembourg. (Ֆրանսերեն) Retrieved 15 March 2011.
  2. "Restauration du château et promenade dans les jardins", Grand Château d'Ansembourg. (Ֆրանսերեն) Retrieved 15 March 2011.

Արտաքին հղումներԽմբագրել