Անջեյ Լյուբելչիկ
Անջեյ Լյուբելչիկ (լեհ.՝ Andrzej lubelczyk, ծննդյան թվականն անհայտ է, Բոհնյա, Լեհաստան - մոտ 1550-1560, Լվով), լեհ կրոնական գործիչ և պատմաբան։ Հայերին նվիրված «Հայերի մկրտությունը» (1544), «Պատարագը կամ հայածես ժամասացությունը» (1549) աշխատություններում, որոնք Լյուբելչիկը շարադրել է Անտոնյանների օրդենի կուսակրոն, Լվովի բնակիչ և թարգմանիչ Մարտին Վարդանի օգնությամբ, առաջ է քաշել հայադավան և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միության գաղափարը։ Հանդես է եկել Լեհաստանի և Ուկրաինայի հայերի պաշտպանությամբ՝ ընդդեմ ազգային խտրականության։ Իր աշխատություններով կարևոր ավանդ է ներդրել հայերի սովորույթների և բարքերի հետ Արևմտյան Եվրոպային ծանոթացնելու գործում։
Անջեյ Լյուբելչիկ լեհ.՝ Andrzej Lubelczyk | |
---|---|
Մահացել է | 1550-ականներ կամ 1560-ականներ |
Մահվան վայր | Լվով, Լվովյան հող, Ruthenian Voivodeship, Լեհական թագավորության թագ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 642)։ ![]() |