Անուշկա Շեթի

հնդիկ դերասանուհի և մոդել

Անուշկա Շեթի (կան. ಅನುಷ್ಕಾ ಶೆಟ್ಟಿ, տելուգու՝ అనుష్క శెట్టి, թամիլերեն՝ அனுசுக்கா செட்டி, անգլ.՝ Anushka Shetty, իսկական անունը Սվիթի Շեթի[2], նոյեմբերի 7, 1981(1981-11-07)[1], Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել, որը նկարահանվել է հիմնականում թելուգու և թամիլերեն ֆիլմերում։

Անուշկա Շեթի
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 7, 1981(1981-11-07)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի և մոդել
Պարգևներ՝
IMDb։ID 2011932

Կենսագրություն խմբագրել

Անուշկան ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 7-ին Մանգալուր քաղաքում` տուլու ժողովրդի ներկայացուցիչների ընտանիքում[3]։ Նա ավարտել է Բանգալորում գտնվող Մաունթ Կարմել դպրոցն ու քոլեջը՝ ստանալով համակարգչային տեխնոլոգիաների դիպլոմ։ Անուշկան, սովորելով Բհարաթ Թաակուրի ղեկավարությամբ, դարձել է յոգայի դասավանդ[4]։

2005 թվականին դերասանուհին դեբյուտացվել է «Սուպեր» ֆիլմում, որտեղ նա խաղացել է գլխավոր դերակատար Ակինենի Նագարջունայի հետ։ 2006 թվականին թողարկվել է «Vikramarkudu» ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ռավի Թեջեյի հետ[5]։

2013 թվականին նա Պրաբհասի հետ նկարահանվել է «Սուր պղպեղ» ֆիլմում, որը դարձել է «սուպեր հիթ»։ Դերը նրան բերել է քննադատների դրական արձագանքների[6][7] և «Filmfare Awards South»-ի առաջադրման[8]։

2014 թվականին թողարկվել է «Լինգա» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը՝ Ռաջնիկանտը։ Ֆիլմը վարձույթի է դուրս եկել 154 քրորով (1,54 միլիարդ ռուփի) և դասվել թամիլերեն լեզվով ամենահասութաբեր ֆիլմերի շարքին[9]։

2015 թվականին թողարկվել է թամիլո-տելուգուալեզու «Բահուբալի։ Սկիզբը» ֆիլմը, որը՝ վարձույթի արդյունքում, դասվել է այդ պահին Հնդկաստանի ամենաեկամտաբեր ֆիլմերի եռյակին։ Ֆիլմում Անուշկան խաղացել է թագուհի Դևասենայի՝ սպանված տիրակալ Ամարենդրայի կնոջ դերը։ Նույն թվականին նա նկարահանվել է պատմական «Ռուդրամադևի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է թագուհու դեր՝ Կակատիա դինաստիայից։ Ֆիլմը դարձել է «սուպեր հիթ», իսկ Անուշկան ֆիլմում խաղացած կնոջ լավագույն դերի համար արժանացել է «Filmfare Award» մրցանակի[10]։

2017 թվականի սկզբին տեղի է ունեցել թամիլերեն «Առյուծի սիրտ 3» ֆիլմի պրեմիերան, որում նա երրորդ անգամ խաղել է Սուրիա Շիվաքումարի հետ։ Նույն թվականին լույս է տեսել «Բահուբալի։ Ավարտ» ֆիլմը, որը երկրորդ տեղն Է զբաղեցրել Հնդկաստանի կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում դրամարկղային մուտքերով[11]։ Դրանից հետո Անուշկան համաձայնել է նկարահանվել «Saaho» բազմալեզու նախագծում, որը էկրանավորվել է 2018 թվականին և պետք է լիներ հինդի առաջին ֆիլմը նրա կարիերայում, բայց հետագայում այդ դերը զիջել է դերասանուհի Շրադհա Կապուրին, ինչը, ըստ լուրերի, պայմանավորված էր նրանով, որ Անուշկային չի եղել դերի համազգեստը, այն բանից հետո, երբ քաշ է հավաքել «Size Zero»-ում նկարահանվելու համար[12]։

2018 թվականին թողարկվել է «Bhaagamathie» թրիլլերն ու սարսափ ֆիլմը, որտեղ դերասանուհին խաղացել է IAS-ի սպա Չեչալիի դերը, որին բանտ են նստեցրել իր սիրեցյալի սպանության մեղադրանքով։ Ֆիլմը առևտրային հաջողության և քննադատների դրական գնահատականի է արժանացել[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ռուսերեն անվանում Բնօրինակի անվանումը Դեր
2005 «Լավագույնը» Super Սաշա
2005 «Մ՛ի դիմադրիր սիրուն» Mahanandi Նանդինի
2006 «Կրկնորդ» Vikramarkudu Նիրաջա
2006 Astram Անուշա
2006 Rendu Ջոտհի
2006 «Նպատակը» Lakshyam Ինդու
2007 «Դոն 1» Don Պրիյա
2007 Okka Magaadu Բհավանի
2008 Swagatam Սայլաջա (Սայլու)
2008 «Չարաճճի» Baladur Բհանու
2008 «Խիզախություն» Souryam Շվետա
2008 «Չինտակայլա Ռավի» Chintakayala Ravi Սունիտա
2009 «Արունդատի» Arundhati Արունդատի / Ջեջամմա
2009 «Բիլլա» Billa Մայա
2009 «Որսորդ» Vettaikaran Սուսիլա
2010 «Առյուծի սիրտ» Singam Կավիա
2010 «Պատմություններ / Լինել մարդ» Vedam Սարոջա
2010 Panchakshari Պանչակշարի / Հանի
2010 «Հոգու զորությունը» Khaleja Սուբաշինի
2010 «Խորհրդավոր դիմանկար» Nagavalli Չանդրամուկհի / Նագավալի
2010 «Պայքար ճշմարտության համար» Ragada Շիրիշա
2011 «Երկինք» Vaanam Սարոջա
2011 «Լուսնի երեխա» Deiva Thirumagal Անուրադհա
2012 «Կույր զայրույթ» Thaandavam Մինաքշի
2013 «Ալեքս Պանդիյան» Alex Pandian Դիվյա
2013 «Կծու պղպեղ» Mirchi Վենելա
2013 «Առյուծի սիրտ 2» Singam II Կավիա
2013 «Ուրիշ աշխարհ» Irandaam Ulagam Ռամիա / Վառնա / անհայտ
2014 «Լինգա» Lingaa Լաքշմի
2015 «Եթե իմ մասին իմանաս» Yennai Arindhaal Թհենմոնզհի
2015 «Բահուբալի։ Սկիզբը» Baahubali: The Beginning թագուհի Դևասենա
2015 «Ռուդրամադևի» Rudhramadevi Ռուդրամա Դևի
2015 «Զրոյական չափ» Size Zero / Inji Iduppazhagi Սոունդարիա (Շվիթի)
2016 Oopiri / Thozha Նանդինի (կամեո)
2017 «Առյուծի սիրտ 3» Si3 Կավիա
2017 Om Namo Venkatesaya Կրիշնամմա
2017 «Բահուբալի։ Ավարտ» Baahubali: The Conslusion Դևասենի թագուհի
2018 «Բհագամատի» Bhaagamathie Bhaagamathie / Chanchala IAS

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. «Sweety is a boring person, that’s why I become Anushka for my fans: Anushka Shetty»
  3. Vinobha KT (2011 թ․ դեկտեմբերի 24). «Household Kola draws Tulu belle to Bellipady». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.
  4. «Meet super-talented Anushka Shetty!» (անգլերեն). Rediff.com. 2010 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  5. «Chitchat with Anushka» (անգլերեն). Idlebrain.com. 2007 թ․ հուլիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. Karthik Pasupulate (2013 թ․ փետրվարի 8). «Mirchi Movie Review». Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Mirchi: Blood, gore and punch». The Hindu (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 9. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  8. «61st Idea Filmfare Awards (South) Nomination list». Filmfare (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «All Time Highest Grossing Tamil films: 3 of 10». International Business Times. 2015 թ․ հուլիսի 12.
  10. «Anushka to do a Tamil-Telugu period film?». Times of India. 2012 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  11. «Dangal vs Baahubali 2 box office: Why SS Rajamouli film's race to Rs 2000-crore mark won't be smooth». The Indian Express. 2017 թ․ հունիսի 3. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  12. «Saaho: Interesting facts about the Prabhas and Shraddha Kapoor starrer». Times of India (անգլերեն). 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  13. Hemanth Kumar (2018 թ․ հունվարի 26). «Bhaagamathie movie review: Anushka Shetty shines in this horror-thriller that owes a lot to its technicians». Firstpost (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.