Անոպլոցեֆալիդոզ, միասմբակ կենդանիների ճիճվային հիվանդությունների խումբ։

Հարուցիչներ խմբագրել

Հարուցիչները ժապավենաձև որդերն են։ Կենդանիները անոպլոցեֆալիդոզով վարակվում են, երբ կերի հետ ուտում են բշտորդով (ցիստիցերկոիդ) վարակված տզեր։ Հիվանդ կենդանիներն ընկճված են լինում, վատանում է ախորժակը։

Ախտանիշներ խմբագրել

Նկատվում է սրտի, շնչառության աշխատանքի ուժեղացում, առաջ են գալիս ծակոցներ, մկանային դող, նյարդային համակարգի խանգարումներ և սաստկացող սակավարյունություն։ Ճիճվաթափման համար գործադրվում է ձարխոտի կոճղարմատի մուզը։ Վարակը կանխելու նպատակով մսուրային շրջանում 2 անգամ կատարում են կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափություն՝ 15 օր ընդմիջումով, իսկ մատղաշների համար արոտային շրջանում հատկացվում են առանձին արոտավայրեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 431