Անն ԴեԳրեյս
Անն ԴեԳրեյս (անգլ.՝ Anne DeGrace, հունվարի 12, 1960[1], Օտտավա, Կանադա), կանադացի գեղարվեստական գրող և պատկերազարդող, ով ապրում է Նելսոն քաղաքի մոտակայքում, Բրիտանական Կոլումբիայում։ Նա հրատարակել է չորս վեպ[2] և համահեղինակել է ֆոտոգրքեր։
Անն ԴեԳրեյս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Օտտավա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | վիպասան |
Կենսագրություն
խմբագրելԾնվելով Օտավայում, Օնտարիոյում` ԴեԳրեյսը 1981 թվականին տեղափոխվել է Նելսոն[3]։
ԴեԳրեյսը իր վեպերում օգտագործել է կանադական պատմության թեմաներից, որոնք հրատարակվել են McArthur և Co ընկերության կողմից, ավելի ուշ ներկայացվել են Cormorant Books հրատարակչության կողմից[2][4]։
«Շարժվող ջուրը» (2005 թվական) 2010 թվականին One Book, One Kootenay նախագծի համար ընտրված աշխատանքն էր[5]։ «Քամու պոչերը» (2007 թվական) HarperCollins-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում տպագրվել է Evergreen մրցանակի շորտլիստում։ «Հնչող գիծը» (2009 թվական) առաջադրվել է Chapters/Indigo Heather's Pick մրցանակի։ «Թռիչք Ամելիայի հետ» գիրքը կոշտ կազմով տպագրվել է McArthur & Company-ի կողմից, 2011 թվականին և բարակ կազմով հրատարակվել է Cormorant Books հրատարակչության կողմից, 2014 թվականին։
2011 թվականին ԴեԳրեյսը նշանակվել է Նելսոնի Մշակույթի երրորդ դեսպանը[6]։ Նա սյունակագիր է եղել Նելսոնի թերթերի համար սկսած 1989 թվականից։ Նա պատկերազարդել է երեխաների համար գրքեր` հիմնականում Polestar Press և Bluefield Books հրատարակչատների համար։ Որպես խմբագիր և հրատարակչության խորհրդատու` նա աշխատել է պատմական և տեղական հետաքրքրության գրքերի ստեղծման ուղղությամբ։
Մատենագրություն
խմբագրել- Nelson British Columbia in Photographs. (with Steve Thornton) Nelson: Ward Creek Press, 1996. ISBN 9780968073902
- The West Kootenay in Photographs. (with Steve Thornton) Nelson: Ward Creek Press, 1997. ISBN 0968073913
- Treading Water. Toronto: McArthur & Co, 2005. ISBN 155278598X
- Wind Tails. Toronto: McArthur & Co., 2007. ISBN 9781552787335
- Sounding Line. Toronto: McArthur & Co., 2009. ISBN 9781552788837
- Far From Home. (published in Canada as Wind Tails.) HarperCollins/Avon, 2009. ISBN 9780061728808
- Nelson British Columbia. (with Steve Thornton) Nelson: Ward Creek Press, 2010. ISBN 978-0968073933
- Flying with Amelia. Toronto: McArthur & Co., 2011. ISBN 9781770863569
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Record #1830272 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 "A book to nurture patriotism". Wendy Elliott, Kings County News, July 1, 2013.
- ↑ "B.C. author explores outer and inner space in new novel" Colin Payne, Thompson Citizen, October 2, 2009.
- ↑ "Canadian history inspires author". Canadian Broadcasting Corporation, February 23, 2012
- ↑ «One Book One Kootenay selects Renata story». The Nelson Daily. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Great choice for Nelson's Cultural Ambassador». Nelson Star. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- [1] annedegrace.ca
- [2] Anne DeGrace at Cormorant Books
- [3] Արխիվացված 2016-03-10 Wayback Machine Anne DeGrace at HarperCollins Publishers