Աննե Յարեն

նորվեգուհի դահուկորդ

Աննե Յարեն (նորվ.՝ Anne Jahren, հունիսի 20, 1963(1963-06-20)[1][2], Բերում, Նորվեգիա), նորվեգուհի նախկին դահուկորդ, Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից և մեդալակիր[3](անգլ.):

Աննե Յարեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Ամբողջական անուն՝նորվ.՝ Anne Jahren
Ազգություն՝նորվեգուհի
Մասնագիտացում՝Դահուկավազք
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝Հունիսի 20, 1963
Ծննդավայր՝Բերում, Նորվեգիա
176 սանտիմետր
Քաշ՝59 կիլոգրամ

Յարենը կրթություն է ստացել Նորվեգիայի սպորտային մարզաձևերի դպրոցում[4]։

1984 թվականին տեղի ունեցած Ձմեռային օլիմպիական խաղերում Աննե Յարեն 4х5 կմ փոխանցավազքի մրցումներում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ 1988 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին նա կրկին մասնակցել է և փոխանցավազքում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ։ Նույն օլիմպիական խաղերում Յարեն նաև նվաճել է 20 կմ վազք կատեգորիայում բրոնզե մեդալ։

Աննե Յարենը դահուկավազքի աշխարհի առաջնություններում ընդհանուր հաշվով նվաճել է մեկ ոսկե (1987 թվականին 10 կմ վազքում), երկու արծաթե (1985 և 1987 թվականներին 4 х 5 կմ մրցավազքում) և մեկ բրոնզե (1989 թվականին 4 х 5 կմ վազքում) մեդալակիր։

Նորվեգիայի դահուկավազքի կանանց առաջնությունում Աննե Յարենը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում երկու անգամ՝ 1986 և 1987 թվականներին, նվաճել է նաև աշխարհի գավաթը։

Մարզական կարիերան ավարտել է 1990 թվականին 27 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.fis-ski.com/DB/general/athlete-biography.html?sector=CC&competitorid=27511
  2. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. «10 km Terrengløp/Cross Country». Norwegian Athletics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  4. Bugge, Mette (2008 թ․ սեպտեմբերի 5). «40 år og fortsatt full fart». Aftenposten (Norwegian). էջ 20.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Օգտագործված աղբյուրներ խմբագրել