Աննա Իվանովնա Օտկե (ռուս.՝ Анна Ивановна Отке, դեկտեմբերի 21, 1974(1974-12-21), Անադիր, Մագադանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական և հասարակական գործիչ, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ։

Աննա Օտկե
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1974(1974-12-21) (49 տարեկան)
Ծննդավայր Անադիր, Մագադանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականին։ 1997 թվականին ավարտել է բակալավրիատը, 1999 թվականին՝ Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի մագիստրատուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ատենախոսության թեման է՝ «ԱՊՀ մասնակից երկրների էկոլոգիական անվտանգության միջազգային իրավական հայցակետերը»[1]։

2005 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Չուկոտայի ինքնավար շրջանի նահանգապետի և կառավարության աշխատակազմում` որպես տարածաշրջանի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների գործերի վարչության գլխավոր մասնագետ։

2009 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Չուկոտայի լեռնաերկրաբանական ընկերություն ՓԲԸ-ում` որպես սոցիալական զարգացման գծով մենեջեր։

2011 թվականից Չուկոտկայի բնիկ փոքրաթիվ ժողովուրդների ասոցիացիա տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահն է։

2013 թվականի սեպտեմբերի 26-ին Չուկոտկայի ընտրված նահանգապետ Ռոման Կոպինը Դաշնային Խորհրդում տարածաշրջանի Գործադիր իշխանության ներկայացուցիչ է նշանակել Աննա Օտկեին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Международно-правовые аспекты экологической безопасности стран-участниц СНГ». dissercat.com.
  2. «На Чукотке выбрали сенатора от региона». Накануне.ru. 2013 թ․ սեպտեմբերի 26.

Արտաքին հղումներ խմբագրել