Աննա Տյուտչևա
Աննա Ֆյոդորովնա Տյուտչևա (ռուս.՝ А́нна Фёдоровна Тю́тчева, ապրիլի 21 (մայիսի 3), 1829, Մյունխեն, Բավարիայի թագավորություն - օգոստոսի 11 (23), 1889[1][2]), հուշավիպագիր, Գերագույն արքունիքի պատվո սպասուհի (ֆրեյլինա)։ Կիսել է սլավոնաֆիլների տեսակետները։
Աննա Տյուտչևա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21 (մայիսի 3), 1829 |
Ծննդավայր | Մյունխեն, Բավարիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 11 (23), 1889 (60 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գրող և ֆրեյլինա |
Ամուսին | Իվան Ակսակովա |
Ծնողներ | հայր՝ Ֆյոդոր Տյուտչև, մայր՝ Էլեոնորա Բոտմեր |
Anna Tyutcheva Վիքիպահեստում |
Հանդիսանում է բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի դուստրը և Իվան Ակսակովի կինը։
Կենսագրություն
խմբագրելԱննան Ֆեոդոր Տյուտչևի ավագ դուստրն է առաջին կնոջից՝ Էլեոնորա Ֆեոդորովնա Պետերսոնից (1800-1838)։ Ծնվել է Գերմանիայում, կրթություն ստացել Մյունխենի թագավորական ինստիտուտում։ Ռուսաստան է եկել տասնութ տարեկանում։ Մինչև 23 տարեկանն ապրել է Օրյոլի նահանգի Օվստուգ կալվածքում։ Ընտանիքի նյութական սուղ վիճակի պատճառով բանաստեղծը միջնորդել է իր դուստրերից մեկին նշանակել արքունիքի պատվո սպասուհի։ 1853 թվականին Աննան նշանակվել է արքայադուստր Մարիա Ալեքսանդրովնայի պատվո սպասուհի։ Գահաժառանգի կինը գերադասել է ոչ գեղեցիկ, լուրջ աղջկան։ Խելացի, ուշադիր և անկախ մտածողությամբ աղջիկ, եվրոպական կրթությամբ, միևնույն ժամանակ ռուս հայրենասեր Տյուտչևան դարձել է արքայադստեր սիրելի սպասուհին և նրա կրտսեր երեխաների ուսուցիչը։ Ճակատագրի անսպասելի շրջադարձը որոշել է Աննա Ֆեոդորովնայի հետագա ուղին, նա դարձել է հասարակական գործիչ։
Արքունիքում շատերը նրան չեն հանդուրժել այն շիտակության համար, որով Աննան պաշտպանել է իր տեսակետները սլավոնաֆիլների հետ մտերմության համար։ Նրանք համարել են, որ նա «զազրելի բնավորություն» ունի։ Ինչպես գրել է կոմս Սերգեյ Շերեմետևը․
1866 թվականին Աննա Տյուտչևան դարձել է Իվան Ակսակովի կինը և ողջ համատեղ կյանքի ընթացքում նրա հավատարիմ զինակիցն ու օգնականը։ 1853-1882 թվականներին նա օրագիր է պահել․ դեռ 1858 թվականին Ակսակովը նրան խորհուրդ է տվել հուշեր գրել։ Ունենալով աներկբայելի գրական տաղանդ, տալով նպատակային և սուր բնութագրումներ՝ Տյուտչևան ստեղծել է ռուսական էլիտայի հետաքրքիր դիմանկարը երկու դարաշրջանների փոփոխության ժամանակ։
Մահացել է 1889 թվականին։ Թաղված է Տրոիցե-Սերգիյան մայրավանքում, ամուսնու՝ Իվան Ակսակովի կողքին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Тайны царского двора (из записок фрейлин). Ред. О. Г. Свердлова, М.: Знание, 1997, с.216
- ↑ Осповат А. Л., Котрелев Н. В. Аксакова (урожд. Тютчева) Анна Фёдоровна // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 39-40.
- ↑ Брянская областная научная универсальная библиотека им Ф. И. Тютчева. «Тютчева Анна Федоровна». libryansk.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
Գրականություն
խմբագրել- О. Г. Свердлов Тайны царского двора (из записок фрейлин). — М.: Знание, 1997.
- Осповат А. Л., Котрелев Н. В. Аксакова (урожд. Тютчева) Анна Фёдоровна // Русские писатели 1800—1917. Биографический словарь / П. А. Николаев (гл. ред.). — М.: Сов. энциклопедия, 1989. — Т. 1: А—Г. — С. 39-40.
- А. Ф. Тютчева При дворе двух императоров. — М.: Захаров, 2008. — 592 с. — ISBN 978-5-8159-0726-3
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տյուտչևա» հոդվածին։ |