Աննա Տիմոֆեևնա Պետրյաևա (ռուս.՝ Анна Тимофеевна Петряева, հունվարի 19, 1894(1894-01-19), Կալլիվերե, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 15, 1991(1991-12-15), Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, 1945-1970 թվականներին Սմոլենսկի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Աննա Պետրյաևա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1894(1894-01-19)
ԾննդավայրԿալլիվերե, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 15, 1991(1991-12-15) (97 տարեկան)
Մահվան վայրՍմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՍմոլենսկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍարատովի համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՍմոլենսկի պետական բժշկական համալսարան և Stavropol State Medical University?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Աննա Պետրյաևան ծնվել է 1894 թվականի հունվարի 19-ին, Սանկտ Պետերբուրգի նահանգի Յամբուրգսկի գավառի Նարովո վոլոստի Ֆիտինկա գյուղում (այժմ՝ Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջան)։ 1919 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը։ Նա որպես ուսուցիչ աշխատել է Բալակովո քաղաքում։ 1924 թվականին Պետրյաևան ավարտել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Արխանգելսկում աշխատել է որպես մանկաբույժ, այնուհետև տեղափոխվել է Սմոլենսկ։ 1930 թվականից աշխատել է Սմոլենսկի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ամբիոնում, եղել է ասիստենտ, այնուհետև՝ բաժնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Պետրյաևան տարհանվել է Պենզա, այնուհետև տեղափոխվել Ստավրոպոլ[1], որտեղ դարձել է Ստավրոպոլի բժշկական ինստիտուտի մանկաբուժության նորաստեղծ բաժանմունքի առաջին ղեկավարը[2]։

Սմոլենսկի ազատագրումից հետո Պետրյաևան վերադարձել է աշխատանքի Սմոլենսկի բժշկական ինստիտուտում և մինչև 1970 թվականը ղեկավարել մանկաբուժության ամբիոնը։ Բացի դասավանդումից, մանկական հիվանդությունների ոլորտում նա ակտիվորեն զբաղվել է գիտական գործունեությամբ, ուսումնասիրել է երեխաների մարսողության սուր և քրոնիկ խանգարումները, երեխաների ռևմատիկ հիվանդությունները, հիպովիտամինոզը և վիտամինային անբավարարությունը։ Եղել է 90 գիտական աշխատությունների և 3 մենագրությունների հեղինակ։ Նրա ուսանողներից 21-ը բժշկական գիտությունների թեկնածու են, 2-ը՝ դոկտոր։ Պետրյաևան Սմոլենսկում եղել է մանկական կլինիկական հիվանդանոցի կառուցման նախաձեռնող և նրա նախագծի հեղինակը[1]։

Եղել է Դելիում կազմակերպված Մանկաբույժների I համաշխարհային համագումարի պատվիրակ[1]։

Մահացել է 1991 թվականի դեկտեմբերի 15-ին, թաղված է Սմոլենսկի լեհական գերեզմանատանը[2]։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով և մի շարք մեդալներով՝ «Առողջապահություն գերազանցիկ» կրծքանշանով, ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով[1]։ Եղել է ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ[3]։

Աշխատություններ խմբագրել

  • «Роль витаминов в педиатрии и их практическое применение» (1948)
  • «Туберкулез и ревматизм у детей» (1952)
  • «Вскармливание детей разного возраста, острые и хронические расстройства пищеварения и питания у детей» (1961)
  • «Как вырастить здорового ребенка?» (1964)
  • «Патогенетические основы терапии патологии респираторной системы у детей» (1975)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 В. Е. Шаробаро. «Петряева Анна Тимофеевна» (ռուսերեն). Энциклопедия Смоленска. Персоналии. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  2. 2,0 2,1 «Кафедра детских болезней лечебного и стоматологического факультетов» (ռուսերեն). Сайт Ставропольской государственной медицинской академии. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  3. В. Е. Шаробаро, Л. В. Асмоловская. «Петряева Анна Тимофеевна» (ռուսերեն). Смоленский некрополь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.