Անահիտ Պարսամյան

հայ բանաստեղծ
(Վերահղված է Աննա Պարսամյանից)

Անահիտ (Աննա) Հարությունի Պարսամյան (օգոստոսի 8, 1947(1947-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2017(2017-03-11), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, լրագրող։

Անահիտ Պարսամյան
Ծնվել էօգոստոսի 8, 1947(1947-08-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 11, 2017(2017-03-11) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
Անահիտ Պարսամյան Վիքիքաղվածքում
Անահիտ Պարսամյան Վիքիդարանում

Անահիտ Պարսամյանը ծնվել է 1947 թ. օգոստոսի 8-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ 1970-1979 թվականներին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ապա՝ ՀԳՄ «Գրական թերթ» պարբերականում[1]։ 1975 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ[2]։ 1979 թվականից սովորել է ԽՍՀՄ գրողների միության դասընթացների (Մոսկվա1993-2004 թվականներին դասախոսել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ Զբաղվել է թարգմանչությամբ[3]։

Պարսամյանի գրչին են պատկանում ռուս բանաստեղծ Մարինա Ցվետաևայի առաջին հայերեն ժողովածուի մեծ մասը (1983) և հնդկական էպոսի «Մահաբհարատա»-ի չափածո հատվածների թարգմանությունը (2001)։ Աշխատել է ՀԳՄ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր։ Պարսամյանի բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում։ Լույս են տեսել «Փյունիկ» (1973), «Արքայադուստրը» (1975), «Խոստովանանք» (1977), «Երկնագույն ափսեն» (1980), «Օրվա հեքիաթները» (1982), «Ինչ են խոսում կեռասները» (1985), «Աստղականչ» (1987), «Թագուհի վարդը» (1989), «Ժամ հարության» (2004) և այլ գրքեր։ Թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով[4]։

Երկեր խմբագրել

  • Փյունիկ (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1973, 90 էջ։
  • Արքայադուստրը (պատմվածքներ և հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1975, 73 էջ։
  • Խոստովանանք (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 100 էջ։
  • Թագուհի վարդը։ Պատմվածքներ և հեքիաթներ։ Արևիկ, 1989, 48 էջ[5]։
  • Երկնագույն ափսեն (հեքիաթներ), Երևան «Սովետական գրող», 1980, 24 էջ։
  • Բանաստեղծություններ, ՀԳՄ, 2004, 149 էջ[6]։
  • Ծառ նռնենի։ «Ծիծեռնակ», 2005, 36 էջ[7]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ (2004 թ.)[8]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 367
  2. Անահիտ Պարսամյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Անահիտ Պարսամյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  5. Պարսամյան, Անահիտ Հարությունի (1989). Թագուհի վարդը։ Պատմվածքներ եւ հեքիաթներ. Արեւիկ. ISBN 9785807701923.
  6. Պարսամյան, Անահիտ Հարությունի (2004). Բանաստեղծություններ. ՀԳՄ. ISBN 9789994134359.
  7. Պարսամյան, Անահիտ Հարությունի (2005). Ծառ նռնենի. Ծիծեռնակ. ISBN 9789994193745.
  8. «Պարսամյան Անահիտ | armenianlanguage.am». www.armenianlanguage.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Պարսամյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անահիտ Պարսամյան» հոդվածին։