Աննա Կոլեսարովա (սլովակ.՝ Anna Kolesárová, հուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2], Vysoká nad Uhom, Michalovce District, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա - նոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1][2], Vysoká nad Uhom, Michalovce District, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա), Սլովակիայի կաթոլիկ երանելի, տասնվեցամյա աղջիկ, որը հայտնի է դարձել նրանով, որ իր կյանքը զոհել է հանուն անարատության պահպանման[3][4]։

Աննա Կոլեսարովա
սլովակ.՝ Anna Kolesárová
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1928(1928-07-14)[1][2]
ԾննդավայրVysoká nad Uhom, Michalovce District, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա
Մահացել էնոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1][2] (16 տարեկան)
Մահվան վայրVysoká nad Uhom, Michalovce District, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
 Anna Kolesárová Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում և դաստիարակություն խմբագրել

Աննա Կոլեսարովան ծնվել է Սլովակիայի արևելքում գտնվող Վիսոկա նադ Ուգոմ գյուղում՝ ներկայիս Ուկրաինայի սահմանից ոչ հեռու։ Հայրը եղել է Յան Կոլեսարը (սլովակ.՝ Ján Kolesár), մայրը՝ Աննա Կուշնիրովան (սլովակ.՝ Anka Kušnírová):

Տանը աղջիկն ստացել է լավ դաստիարակություն՝ հիմնված քրիստոնեական ուսմունքի վրա։ Հաճախ մասնակցել է Սուրբ Պատարագին և սկսել է սուրբ արարողությունները այն բանից հետո, երբ 1938 թվականին ընդունել է առաջին Սուրբ Հաղորդությունը և ստացել է Դրոշմ։ Երբ Աննան դարձել է 13 տարեկան, նրա կյանքը կտրուկ փոխվել է. մոր անսպասելի մահից հետո նա ստիպված է եղել զբաղվել տնային բոլոր աշխատանքներով, որտեղ ապրում էր հոր և ավագ եղբոր հետ[5]։

Նահատակություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի նոյեմբերին, ռազմաճակատի գիծն արդեն շարժվում էր դեպի արևմուտք։ Կարմիր բանակը մտել է գյուղ՝ վերացնելով գերմանական օկուպացիան։ 1944 թվականի նոյեմբերի 22-ի երեկոյան ռազմական գործողություններ են սկսվել գյուղի մոտակայքում, և Աննան ու նրա հարազատները թաքնվել են խոհանոցի նկուղում։ Սակայն տուն ներխուժած կարմիրբանակային զինվորը հայտնաբերել է նրանց թաքստոցը[6]։

Հայրն իր տասնվեց տարեկան դստերը հանձնարարել է զինվորի համար ուտելու ինչ-որ բան պատրաստել՝ հուսալով, որ նրան կխաղաղեցնի[7]։ Բայց չնայած նրան, որ աղջիկը հագել էր համեստ սև զգեստ (ըստ ընդհանուր պայմանավորվածության՝ գյուղի կանայք սկսել են հագնվել հենց այդպես, որպեսզի զինվորների ուշադրությունը չգրավեն), զինվորն սկսել է բռնություն կիրառել նրա նկատմամբ։ Աննան վճռականորեն պաշտպանել է իր անմեղությունը[8]։ Կարմիրբանակային զայրացած զինվորը հրամայել է նրան հրաժեշտ տալ իր հորն ու եղբորը, և այն բանից հետո, երբ նա ասել է. «Հիսուս, Մարիամ, Հովսեփ, ես ձեզ եմ նվիրում իմ հոգին...», նա երկու անգամ կրակել է աղջկա վրա։

Hostia sanctae castitatis խմբագրել

Աղջկան անմիջապես հուղարկավորել են, բայց լիարժեք հուղարկավորության ծառայություն մատուցելու հնարավորությունը հայտնվել է միայն մեկ շաբաթ անց։ Միևնույն ժամանակ, ավագերեցը շեշտել է, որ Աննան մահացել է Աստծո շնորհի մեջ, քանի որ մահվանից անմիջապես առաջ գնացել է եկեղեցի՝ խոստովանելու և հաղորդություն ստանալու։ Մահացածների ծխական գրանցամատյանում որպես նրա մահվան պատճառը նա նշել է՝ «Hostia sanctae castitatis» (սուրբ անմեղության զոհ

Քահանան, աղջկան ճանաչող մեկ այլ քահանայի հետ միասին սկսել է հետաքննել նրա մահվան հանգամանքները՝ հավաքելով գրավոր վկայություններ, որոնք հետագայում կարևոր դեր են խաղացել այս իրադարձությունների հիշողությունը պահպանելու գործում։ Այն ժամանակվա Չեխոսլովակիայում, խորհրդայնամետ կոմունիստական ռեժիմի տապալումից հետո է միայն հնարավոր դարձել բացահայտ խոսել Աննա Կոլեսարովայի և նրա հերոսական մահվան մասին, և նրա գերեզմանը դարձել է երիտասարդների ուխտագնացությունների վայր։

Սրբադասում խմբագրել

Աննա Կոլեսարովայի սրբադասման գործընթացն սկսվել է 2004 թվականի հուլիսի 3-ին։ 2018 թվականի մարտի 6-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստորագրել է նրա նահատակության հրամանագիրը։ Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 1-ին Կոշիցեում։ Արարողությունը վարել է կարդինալ Ջովաննի Անջելո Բեչունն՝ սրբերի հարցերով միաբանության պրեֆեկտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  3. http://catholicsaints.info/venerable-anna-kolesarova/
  4. http://www.santiebeati.it/dettaglio/95791
  5. https://spectator.sme.sk/c/20776109/young-slovak-martyr-will-be-beatified.html
  6. https://annakolesarova.sk/en/
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. https://www.thetablet.co.uk/news/8720/murdered-slovak-peasant-girl-to-be-declared-blessed-

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կոլեսարովա» հոդվածին։